• Հայ
  • Рус
  • Eng

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հայտարարում է 2023/2024 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտություններով՝

1) «Ֆարմացիա» մասնագիտությամբ՝

ա. Համալսարանի և այլ բուհերի բակալավրի կրթական ծրագրով «Ֆարմացիա» մասնագիտությամբ շրջանավարտների դիմումներն ընդունվում են երկու փուլով՝

  • I փուլ - 2023թ. հունիսի 19-ից մինչև հուլիսի 06-ը.
  • II փուլ - 2023թ. հուլիսի 07-ից մինչև օգոստոսի 23-ը.

բ.Այլ բուհերի երկրորդ փուլի ընդունելության միջառարկայական համակարգչային թեստային քննության օր սահմանել՝ 2023թ. օգոստոսի 25-ին ժամը 1000, (փորձնական քննության օր սահմանել` 2023թ. օգոստոսի 24-ին ժամը 1000).

2) «Հանրային առողջություն և առողջապահություն» և «Բիզնես վարչարարություն» մասնագիտություններով՝

ա. Համալսարանի և այլ բուհերի շրջանավարտների համար դիմումներն ընդունվում են երկու փուլով՝

  • I փուլ – 2023թ. հունիսի 19-ից մինչև հուլիսի 06-ը.
  • II փուլ - 2023թ. հուլիսի 07-ից մինչև օգոստոսի 29-ը.

բ.«Հանրային առողջություն և առողջապահություն» և «Բիզնես վարչարարություն» մասնագիտությունների հարցազրույցի օրեր սահմանել 2023թ. օգոստոսի 25-ին, 28-ին, 29-ին:

 

«Մասնագիտություն»․ Նրանք ոչ միայն կարող են կառավարել ցավը, այլև անզգայացնել 18.07.2023

21.07.2023
Անեսթեզիոլոգիա. առողջապահության ամենաբարդ և միաժամանակ ամենապահանջված ուղղություններից մեկը, առանց որի այսօր անհնար է ...