• Հայ
  • Рус
  • Eng

Ուսուցման պայմաններ

Օտարերկրացիների նախապատրաստական ուսուցման բաժնում կարող են սովորել սփյուռքահայ և օտարազգի քաղաքացիներ, որոնք ցանկանում են նախապատրաստվել բուհ ընդունվելու համար, ինչպես նաև ընդունելության քննությունները ձախողած դիմորդները: Մեկամյա առկա ուսուցմամբ նախապատրաստական կրթական ծրագիրն ընդգրկում է ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինչպես նաև հայոց լեզու և անգլերեն լեզու առարկաները: Ուսուցումը կատարվում է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Անգլերեն լեզվով ուսուցման համար նախատեսված է անգլերեն լեզվի իմացության մակարդակի նախնական ստուգում, և ըստ այդմ որոշվում է ուսանողների խումբը:  

Այսպիսով, նախապատրաստական ուսուցումը.

  1. Տրամադրում է օտարերկրյա ուսանողներին բժշկական բուհում սովորելու համար անհրաժեշտ նախաբուհական առարկաների նվազագույն ծավալը:
  2. Լրացնում է ուսանողների հիմնական կրթության բացերը:
  3. Ծանոթացնում է հետագա կրթության համար անհրաժեշտ ընդհանուր տերմինաբանությանը և բառապաշարին:

Նախապատրաստական ուսուցումն ավարտվում է ավարտական քննություններով, որոնք միաժամանակ հանդիսանում են առաջին կուրսի համար ընդունելության քննություններ: Նախապատրաստական ծրագրի ավարտական քննություններից դրական գնահատական ստացած ուսանողներին տրվում է համապատասխան ավարտական փաստաթուղթ (վկայական): 

Տարեկան ուսման վարձը կազմում է.

  • Սփյուռքահայերի համար հայերեն և ռուսերեն ուսուցում՝ 500 000 դրամ, անգլերեն ուսուցում՝ 800 000 դրամ
  • Այլ օտարերկրացիների համար՝ ռուսերեն և անգլերեն ուսուցում՝ 1 000 000 դրամ 

Նշումներ.

Ընդունվելուց հետո Համալսարանի և ուսանողի միջև կնքվում է պայմանագիր: Ուսանողը պարտավոր է ունենալ ամենամյա բժշկական ապահովագրություն: Ցանկացողներին տրամադրվում է հանրակացարան: Տարադրամի փոխարժեքը թարմացվում է ամեն օր ՀՀ Կենտրոնական բանկի կայքում URL: cba.am

 

Փաստաթղթերի ներկայացման կարգ

Դիմորդները կարող են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. Դիմում (բեռնել);
  2. Դիմում-հարցաթերթիկ (բեռնել);
  3. Տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին (տվյալ տեղեկանքը կարող է տրվել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից);
  4. Անձնագրի պատճեն;
  5. Ծննդյան վկայականի նոտարական վավերացված պատճենը կամ մկրտության վկայականի պատճենը (սփյուռքահայ դիմումատուների համար);
  6. Կրթական աստիճանի մասին փաստաթղթի (գնահատականներով) թարգմանված և նոտարական վավերացված պատճենը, իսկ առանձին երկրների դեպքում (ապոստիլի մասին կոնվենցիայի մասնակից երկրներ)՝ ապոստիլի վավերացված պատճենը;
  7. 3x4 չափի 6 լուսանկար;
  8. Ինքնակենսագրություն (CV)։

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասցե՝

ՀՀ 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական շենք 2.

Հեռ: +37410 599 647, +37410 599 646

E-mail: secretariat@escs.am

URL: www.edu.am

 

Երևանի պետական բժշկական համալսարանի հասցե՝

ՀՀ 0025, Երևան, Կորյունի փ. 2.

Հեռ: +37410301060, +37410529605,

E-mail: premedical@yandex.ru, info@ysmu.am

URL: www.ysmu.am

 

 

Օտարերկրացիների նախապատրաստական ուսուցման բաժին.

Բաժնի պետ՝ Զարուհի Գևորգի Կալիկյան՝ բ.գ.թ., դոցենտ

Ավագ մասնագետ՝ Քրիստինա Աշոտի Կարապետյան

Ավագ մասնագետ՝ Էլեոնորա Վլադիմիրի Հովհաննիսյան

 

 

«Մասնագիտություն». Առողջապահության ոլորտի կաևոր, բայց ոչ «բժշկական» մասնագետները 22.08.2023

23.08.2023
Առողջապահական համակարգի այս մասնագետները բժիշկ չեն, հիվանդին չեն բուժում, բայց առանց իրենց չի կարող արդյունավետ գործել ...