• Հայ
  • Рус
  • Eng

Հաստատվել է `

ԵՊԲՀ Գիտական խորհրդի ___.05.2023

թվականի թիվ _________ որոշմամբ

 

Ռեկտոր Ա.Ա.Մուրադյան

 

 

  1. 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնա­դրամի (այսուհետ՝ Համալսարան) Օտարերկրյա ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը (այսուհետ՝ Բաժին) Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում է:
  3. Բաժինը իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի 1407-Ն որոշմամբ հաստատված Համալսարանի կանոնադրությամբ, Համալսարանի Հոգաբարձուների խորհրդի որոշումներով, Գիտական խորհրդի որոշումներով, ռեկտորի հրամաններով, սույն կանոնակարգով, այլ իրավական ակտերով:

 

  1. ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

  1. Բաժնի գործնեության հիմնական նպատակները և խնդիրներներն են՝

1) ապահովել Համալսարանի արտաքին կապերի զարգացման և միջազգայնացման քաղաքականության, ինչպես նաև օտարերկրյա ուսանողներ ներգարվելու մասին քաղաքականության իրեն վերապահված գործառույթների ու գործողությունների իրականացումը.

2) աջակցել Համալսարանում միջազգային միջավայրի ստեղծմանը, օտարերկրյա ուսանողների ինտեգրմանը ներհամալսարանական սոցիալական և միջմշակութային միջավայրին.

3) ապահովել օտարերկրյա ուսանողների «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի ու փաստաթղթերի պահանջների մասին տեղեկացումը:

 

III. ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

  1. Բաժինը կատարում է հետևյալ գոծառույթները.

1) վարում է Համալսարանում սովորող բոլոր օտարերկրյա ուսանողների, կլինիկական օրդինատորների, պրակտիկանտների և նախապատրաստական բաժնի ուսանողների կացության քարտի/վիզաների հետ կապված հաշվառումները՝ ըստ անհրաժեշտ տվյալների բազայի.

2) իրականացնում է սովորողների թվակազմի ամենօրյա ճշգրտումներ՝ ելնելով սովորողների ընդունելության, ազատման, հեռացման, տարկետման տրամադրման ռեկտորի հրամաններով.

3) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրյա ուսանողներից հավաքագրում է անհրաժեշտ փաստաթղթերը` ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների բաժին ներկայացնելու համար՝ օտարերկրացիների կացության կարգավիճակ, մուտքի և ելքի վիզաներ ստանալու նպատակով.

4) վերահսկողություն է սահմանում օտարերկրյա քաղաքացի հանդիսացող ուսանողների՝ ՀՀ մուտքի արտոնագրերի և ժամանակավոր կացության քարտերի ժամկետների նկատմամբ.

5) կազմում է օտարերկրյա ուսանողների հաշվառման բազան և սահմանված ժամկետներում այն ներկայացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան ստորաբաժանմանը.

6) Համալսարանից հեռացված և ազատված օտարերկացիների վերաբերյալ տեղեկությունները երկօրյա ժամկետում ներկայացնում է ՀՀ Ոստիկանության ԱՎ վարչություն՝ ռեզիդենտ քարտերի կասեցման նպատակով.

7) օտարերկրյա ուսանողների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն է ներկայացնում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը օտարերկրյա դեսպանությունների հյուպատոսական ծառայություններին.

8) իրականացնում է ուսանող արտահանող և ուսանող ընդունող միջազգային կենտրոնների մոնիթորինգ՝ առաջարկի և պահանջարկի ուսումնասիրության նպատակով, տարածաշրջանային բժշկական բուհերի մոնիթորինգ՝ մրցակցային և գնային քաղաքականության մշակման համար.

9) նախապատրաստում է գովազդային նյութեր՝ օտարեկրյա պետություններում շահագրգիռ անձանց (դիմորդների) շրջանում տարածելու նպատակով.

10) ապահովում է դիմորդների փաստաթղթաշրջանառությունը Համալսարանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի միջև՝ համաձայն ՀՀ Կառավարության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված կարգի.

11) առաջին կուրս ընդունվող դիմորդներին էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրում է ուղեցույցեր՝ ընդունելության, Հայաստանում բնակության պայմանների, ուսուցման գործընթացի վերաբերյալ: Կազմակերպում է Հայաստան ժամանած ուսանողների դիմավորումը, տեղափոխումը հանրակացարան.

12) տեղեկություններ է տրամադրում օտարերկրյա ուսանողներին՝ վերջիններիս երկրներում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում կրթություն ստացող անձանց վերաբերող օրենսդրական ակտերի, դրանց փոփոխությունների մասին.

13) ապահովում է համագործակցություն համալսարանի շրջանավարտների ասոցիացիաների, Հայաստանի բժիշկների ասոցիացիաների և արտասահմանյան երկրներում գործող շրջանավարտների ասոցիացիաների հետ և կապ է պահպանում տարբեր երկրների շրջանավարտների հետ.

14) նախաձեռնում և կազմակերպում է ուսանողական միջմշակութային և մարզական միջոցառումներ՝ պարբերաբար նշելով օտարերկրյա ուսանողների երկրների պետական և ազգային տոները, ինչպիսիք են հնդկական մշակույթին նվիրված երեկո, Դիվալի, Հոլի, Սուրբ Ծնունդ, Յոգայի միջազգային օր Ռամադան, հայ-հնդկական շախմատի մրցաշար, բասկետբոլ: մրցաշար, բադմինթոնի մրցաշար, ֆուտբոլի մրցաշար ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի և տնօրինության աջակցությամբ։

15) ըստ անհրաժեշտության՝ կապ է հաստատում օտարերկրյա ուսանողների ծնողների հետ, նրանց տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն.

16) ապահովում է Հայաստանի կառավարության կողմից ընդունված ԷԿԵՆԳ համակարգի միջոցով գործուղված համալսարանի աշխատակիցների համար ինքնաթիռի տոմսերի գնումը:

 

  1. ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
  2. Բաժնի աշխատանքների ընդհանուր ղեկավարը Համալսարանի ռեկտորն է:
  3. Բաժինը կազմված է բաժնի պետից և 2 մասնագետներից՝ 1-ին առաջատար մասնագետ և 2-րդ ավագ մասնագետից (այսուհետ՝ աշխատողներ):
  4. Բաժնի պետը և աշխատողները նշանակվում են Համալսարանի ռեկտորի հրամանով՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
  5. Բաժնի պետին և մասնագետներին պաշտոնների նկարագրերը սահմանվում են Համալսարանի իրավական ակտերով:
  6. Բաժնի աշխատողները՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ և Համալսարանի կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի կողմից մրցութային կարգով կամ առանց մրցույթի նշանակված աշխատողներ են:
  7. Բաժնի աշխատողների հետ հարաբերությունները կարգավորում են ՀՀ աշխատան–քային օրենսդրությամբ:
  8. Բաժնի աշխատողները՝

1) իրականացնում են բաժնի գործունեության նպատակից և խնդիրներից բխող և իրենց պաշտոնների նկարագրերով սահմանված գործառույթները.

2) կատարում են ռեկտորի, միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտորի, բաժնի պետի հանձնարարականները.

3) իրականացնում են Համալսարանի իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:

  1. Բաժնի աշխատողները պարտավոր են ենթարկվել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը, Համալսարանի ներքին կարգապահական կանոններին, այլ իրավական ակտերի պահանջներին:
  2. Համալսարանն իրավասու է Հայստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության համաձայն իրականացնել աշխատողների ատեստավորում՝ աշխատողների մասնագիտական գիտելիքների, հմտությունների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու համար: Աշխատողների ատեստավորումն իրականացվում է փաստաթղթային կամ թեստավորման կամ հարցազրույցի միջոցով:

 

  1. ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
  2. Բաժնի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Համալսարանի միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտորը:
  3. Բաժինն անմիջականորեն ղեկավարում է Բաժնի պետը, որին աշխատանքի է նշանակում Համալսարանի ռեկտորը՝ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտորի ներկայացմամբ և ազատում՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
  4. Բաժնի ղեկավարը՝

1) ղեկավարում, պլանավորում, կազմակերպում է բաժնի գործունեությունը.

2) հանձնարարություններ է տալիս բաժնի աշխատողներին և հսկողություն է իրականացնում նրանց գործունեության նկատմամբ.

3) ներկայացնում է բաժինը Համալսարանի ներկայացուցչական և կառավարման մարմիններում, այլ հաստատություններում, գերատեսչություններում, տեղական և միջազգային կազմակերպություններում.

4) իրականացնում է պաշտոնի նկարագրով սահմանված այլ պարտականություններ:

  1. Բաժնի պետի բացակայության դեպքում նրա իրավասությունները ժամանակավորապես իրականացնում է աշխատողներից մեկը՝ ռեկտորի հրամանով:

 

  1. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն կանոնակարգը, դրա փոփոխությունները և լրացումներն ընդունվում են Համալսարանի Գիտական խորհրդի կողմից:
  3. Բաժնի գործունեությունը կարող է դադարեցվել, Բաժինը կարող է վերակազմակերպվել, ինչպես նաև դրա գործառույթները կարող են լրացվել կամ նվազեցվել ՀՀ օրենսդրությամբ և Համալսարանի իրավական ակտերով սահմանված կարգով:

«Մասնագիտություն». Առողջապահության ոլորտի կաևոր, բայց ոչ «բժշկական» մասնագետները 22.08.2023

23.08.2023
Առողջապահական համակարգի այս մասնագետները բժիշկ չեն, հիվանդին չեն բուժում, բայց առանց իրենց չի կարող արդյունավետ գործել ...