Տեղային անզգայացման, ատամների հեռացման, կարերի տեղադրման, ապիկեկտոմիայի, ռետենցված ատամների հեռացման, պերիոստալ թարախակույտի բացահատման և դրենավորման կատարման հիմքերը և առանձնահատկությունները վիրաբուժական ստոմատոլոգիայում:
Բժիշկ - ստոմատոլոգների համար
Գիտագործնական դասընթաց
Ստոմատոլոգիական գերազանցության դասընթաց
Տեղային անզգայացման,ատամների հեռացման,կարերի տեղադրման,ապիկեկտոմիայի,ռետենցված ատամերի հեռացման,պերիոստալ թարախակույտի բացահատման և դրենավորման կատարման հիմունքները և առանձնահատկությունները վիրաբուժական ստոմատոլոգիայում:
Դաընթացը ներառում է՝
ԾՐԱԳԻՐ
Տևողությունը ՝ ( --21 ժամ,--6- օր)
№ |
Թեմա Առարկա |
դասախոս |
Գործնական պարապմունքներ |
Դասախոսություն ներ |
Տևողություն (ժամեր, շաբաթ) |
1 |
Վիրաբուժական ստոմատոլոգիա |
|
|
|
|
1.1 |
Տեղային անզգայացում Դասախոսություն · Ցավ և ցավի ֆիզիոլոգիա · Տեղային անզգայացման տեսակները ստոմատոլոգիայում · Տեղային անզգայացնող նյութերի տեսակները,նրանց կլինիկաֆարմակոլոգիական բնութագիրը · Պրեմեդիկացիա ,տեսակները,նրա անցկացման ցուցումները,դեղորայքի ընտրությունը · Ներսփռանքային անզգայացում,նրա կատարման առանձնահատկությունները դեմքի փափուկ հյուսվածքների և ալվեոլար ելունների վրա · Վերին ծնոտի արտաբերանային և ներբերանային հաղորդչական անզգայացման տեսակները,կատարման առանձնահատկությունները,ցուցումները,հակացուցումները,սխալները և բարդությունները · Ստորին ծնոտի արտաբերանային և ներբերանային հաղորդչական անզգայացման տեսակները,կատարման առանձնահատկությունները,ցուցումները,հակացուցումները,սխալները և բարդությունները · Ներսփռանքային և հաղորդչական անզգայացման համատեղ կիրառման ցուցումները
· Տեղային անզկայացման հետևանքով առաջացած ընդհանուր բարդությունները և դրանց կանխարգելման և վերացման եղանակները ԸՆԴՄԻՋՈՒՄ 15 ՐՈՊԵ Գործնական · Տեղային անզգայացման համար անհրաժեշտ գործիքների ցուցադրում դասախոսի կողմից և ճանաչում մասնակցի կողմից · Ներսփռանքային անզգայացման տեխնիկայի ցուցադրում դասախոսի կողմից և դասախոսի հսկողությամբ մասնակցի կատարում,հատուկ ֆանտոմային մոդելի վրա · Կտրիչային անզգայացման տեխնիկայի ցուցադրում դասախոսի կողմից և դասախոսի հսկողությամբ մասնակցի կատարում,հատուկ ֆանտոմային մոդելի վրա · Քմային անցքի շրջանում անզգայացման տեխնիկայի ցուցադրում դասախոսի կողմից և դասախոսի հսկողությամբ մասնակցի կատարում,հատուկ ֆանտոմային մոդելի վրա · Տուբերալ անզգայացման տեխնիկայի ցուցադրում,ուսուցանում դասախոսի կողմից արհեստական գանգի մոդելի վրա · Ներկապանային անզգայացման տեխնիկայի ցուցադրում դասախոսի կողմից և դասախոսի հսկողությամբ մասնակցի կատարում,հատուկ ֆանտոմային մոդելի վրա
· Մենթալ անզգայացման տեխնիկայի ցուցադրում դասախոսի կողմից և դասախոսի հսկողությամբ մասնակցի կատարում,հատուկ ֆանտոմային մոդելի վրա · Մանդիբուլյար անզգայացման տեխնիկայի ցուցադրում դասախոսի կողմից և դասախոսի հսկողությամբ մասնակցի կատարում,հատուկ ֆանտոմային մոդելի վրա · Տորուսալ անզգայացման տեխնիկայի ցուցադրում դասախոսի կողմից և դասախոսի հսկողությամբ մասնակցի կատարում,հատուկ ֆանտոմային մոդելի վր
|
Կարեն Լալայան |
2 ժ |
1ժ15ր |
3 ժամ 30րոպե |
1.2 |
Ատամների հեռացում Դասախոսություն · Ատամի հեռացումը,որպես առանձնահատուկ վիրաբուժական միջամտություն · Ատամի հեռացման տեղային և ընդհանուր ցուցումները և հակացուցումները · Սիրտ-անոթային,արյան և այլ համակարգային հիվանդություններով հիվանդների ատամների հեռացման առանձնահատկությունները · Բժիշկի և հիվանդի դիրքը ատամի հեռացման ժամանակ · Ատամների հեռացաման գործիքներ՝աքցաններ նրանց տեսակները,կառուցվածքը,օգտագործման ցուցումները · Տարբեր խմբերի ատամների հեռացման տեխնիկան · Էլեվատորներ,տեսակները,տարբեր էլեվատորների օգտագործման տեխնիկան · Խորը տեղակայված կոտրված արմատների հեռացման առանձնահատկությունները · Երրորդ աղորիքի հեռացման տեխնիկան նրա կիսածկտած կամ ռետենցիայի պայմաններում · Ատամի հեռացումից հետո վերքի մշակումը ,հետագա խնամքը և ատամնաբնի վերականգնման առանձնահատկությունները · Ալվեոլոէկտոմիայի ցուցումները և կատարման տեխնիկան · Ատամի հեռացման բարդությունները,նրանց կանխարգելումը և բուժումը ԸՆԴՄԻՋՈՒՄ 15 ՐՈՊԵ ԸՆԴ5 Գործնական · Ատամների հեռացման համար անհրաժեշտ գործիքների ցուցադրում դասախոսի կողմից և յուրաքանչյուր մասնակցի կողմից նրանց ճանաչում · Ատամի հեռացման ընթացքում հիվանդի և բժշկի ճիշտ դիրքերի ցուցադրում · Վերին ծնոտի ատամների հեռացման տեխնիկայի ուսուցանում և դասախոսի հսկողությամբ կատարում մասնակցի (կողմից մեկ ֆրոնտալ և մեկ ծամիչ ատամի հեռացում) կողմից հատուկ ֆանտոմային մոդելի վրա · Ստորին ծնոտի ատամների հեռացման տեխնիկայի ուսուցանում և դասախոսի հսկողությամբ կատարում մասնակցի (կողմից մեկ ֆրոնտալ և մեկ ծամիչ ատամի հեռացում) կողմից հատուկ ֆանտոմային մոդելի վրա
|
Կարեն Լալայան |
2 ժ |
1ժ15ր |
3 ժամ 30րոպե |
1.3 |
Կտրվածքի և տարբեր տեսակի կարերի տեղադրման,կարերի հեռացման տեխնիկայի ուսուցանում և կատարում Դասախոսություն · Կտրվածքների կատարման տեխնիկայի ուսուցում · Հանգուցակարերի տեղադրման տեխնիկայի ուսուցում · Անընդհատ կարերի տեղադրման տեխնիկայի ուսուցում · Մատրացաձև կարերի տեղադրման տեխնիկայի ուսուցում · Կարերի հեռացման տեխնիկայի ուսուցում ԸՆԴՄԻՋՈՒՄ 15 ՐՈՊԵ Գործնական · Կտրվածքների կատարում հատուկ ֆանտոմային մոդելի վրա · Հանգուցակարերի տեղադրման կատարում հատուկ ֆանտոմային մոդելի վրա · Անընդհատ կարերի տեղադրման կատարում հատուկ ֆանտոմային մոդելի վրա · Մատրացաձև կարերի տեղադրման կատարում հատուկ ֆանտոմային մոդելի վրա · Կարերի հեռացման կատարում հատուկ ֆանտոմային մոդելի վրա
|
Աննա Յու. Պողոսյան |
2 ժ |
1ժ15ր |
3 ժամ 30րոպե |
1.4 |
Ապիկեկտոմիայի կատարման տեխնիկայի ուսուցանում և կատարում Դասախոսություն · Ապիկեկտոմիայի ցուցումներ · Ապիկեկտոմիայի հակացուցմներ · Ապիկեկտոմիայի կատարման տեխնիկայի հիմունքները և առանձնահատկությունները,կատարման տեխնիկայի ուսուցանում ԸՆԴՄԻՋՈՒՄ 15 ՐՈՊԵ Գործնական · Ապիկեկտոմիայի կատարման ժամանակ մասնակցի կողմից կտրվածքի կատարում հատուկ ֆանտոմային մոդելի վրա · Ապիկեկտոմիայի կատարման ժամանակ ոսկրային հյուսվածքի հատում մասնակցի կողմից, հատուկ ֆանտոմային մոդելի վրա · Ապիկեկտոմիայի կատարման ժամանակ մասնակցի կողմից ապեքսի հատում հատուկ ֆանտոմային մոդելի վրա · Ապիկեկտոմիայի կատարման ժամանակ մասնակցի կողմից հյուսվածքների վերականգնում հատուկ ֆանտոմային մոդելի վրա
|
Աննա Յու. Պողոսյան |
2 ժ |
1ժ15ր |
3 ժամ 30րոպե |
1.5 |
Ռետենցված և կիսառետենցված ատամների հեռացման տեխնիկայի ուսուցանում և կատարում · Ատամների ռետենցիաի և կիսառետենցիա եթիաոլոգիա · Ատամների ռետենցիաի և կիսառետենցիա պաթոգենեզ · Ռետենցված ատամների հեռացման ցուցումները · Ռետենցված ատամների հեռացման հակացուցումները · Կիսառետենցված ատամների հեռացման ցուցումները · Կիսառետենցված ատամների հեռացման հակացուցումները · Ռետենցված ատամների հեռացման տեխնիկա · Կիսառետենցված ատամների հեռացման տեխնիկա ԸՆԴՄԻՋՈՒՄ 15 ՐՈՊԵ Գործնական · Ռետենցված ատամի հեռացում,կատարման տեխնիկայի ուսուցանում և մասնակցի ճիշտ կատարման հսկողություն դասախոսի կողմից · Կիսառետենցված ատամի հեռացում, կատարման տեխնիկայի ուսուցանում և մասնակցի ճիշտ կատարման հսկողություն դասախոսի կողմից
|
Աննա Յու. Պողոսյան |
2 ժ |
1ժ15ր |
3 ժամ 30րոպե |
1.6 |
Համապատսխան ֆանտոմի վրա պերիոստալ աբսցեսի բացահատու և դրենավորում
· Պերիոստալ աբսցեսի առաջացման էթիոլոգիան և պաթոգենեզը · Պերիոստալ աբսցեսի ախտորոշման հիմունքները · Պերիոստալ աբսցեսի բացահատման առանձնահատկությունները · Պերիոստալ աբսցեսի դրենավորման ուսուցում
ԸՆԴՄԻՋՈՒՄ 15 ՐՈՊԵ Գործնական · Պերիոստալ աբսցեսի բացահատման տեխնիկայի ուսուցանում և մասնակցի ճիշտ կատարման հսկողություն դասախոսի կողմից · Պերիոստալ աբսցեսի դրենավորում կատարման տեխնիկայի ուսուցանում և մասնակցի ճիշտ կատարման հսկողություն դասախոսի կողմից
|
Աննա Յու. Պողոսյան |
2 ժ |
1ժ15ր |
3 ժամ 30րոպե |
Վերապատրաստման մոդուլի մասնակցության վճարը՝
Առանց ՇՄԶ կրեդիտավորման վերապատրաստում՝ 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ,
ՇՄԶ կրեդիտավորմամբ վերապատրաստում՝ 75.000 (յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ (ԵՊԲՀ աշխատակիցների համար՝ 60․000 վաթսուն հազար ՀՀ դրամ) :
Դասընթացը հավաստագրված է Առողջապահության նախարարության կողմից, դասընթացի ավարտին տրվում է ՇՄԶ 7 տեսական և 12 գործնական կրեդիտ:
Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ: