• Հայ
  • Рус
  • Eng

Խմբագրություն ներկայացված հոդվածը ենթարկվում է նախնական փորձաքննության: Հոդվածը ի սկզբանե մերժվում է, եթե հիմնավորվում է տպագրության ներկայացված նյութի անօգտակարությունը: Բովանդակային, տեխնիկական թերությունների դեպքում հոդվածը վերադարձվում է հեղինակին՝ դրանք վերացնելու նպատակով, որից հետո տրվում է հոդվածի գրախոսական տվյալ ոլորտի մասնագետի կողմից:

Գրախոսականում պետք է արտացոլվեն հոդվածի արդիականությունը, նորույթը, կիրառված մեթոդների համապատասխանությունը, արժևորվեն ստացված տվայալները, ինչպես նաև նշվեն հնարավոր թերությունները, որոնք պետք է   վերացվեն հեղինակի կողմից: Բոլոր թերությունները վերացնելուց հետո հոդվածը նորից վերանայվում է խմբագրակազմի կողմից և երաշխավորվում տպագրության:

Հոդվածի տպագրումը պայմանավորված է վերջնական տարբերակի ընդունման ժամկետով: Հոդվածը ընդունվում և գրախոսվում է առավելագույնս ոչ ավելի քան 2 ամսվա ընթացքում: Բացասական կարծիքի դեպքում հեղինակին է տրվում գրախոսականի մեկ օրինակ, և մերժվում հոդվածի տպագրումը: Եթե հեղինակը համաձայն չէ այդ կարծիքին, ապա նա գրավոր դիմում է խմբագրություն՝ կրկնակի գրախոսման համար:

Եթե գրախոսականը նախորդին չի համընկնում, ապա հոդվածը տրվում է երրորդ մասնագետին, որից հետո կայացվում է վերջնական որոշում:

«Մասնագիտություն». Առողջապահության ոլորտի կաևոր, բայց ոչ «բժշկական» մասնագետները 22.08.2023

23.08.2023
Առողջապահական համակարգի այս մասնագետները բժիշկ չեն, հիվանդին չեն բուժում, բայց առանց իրենց չի կարող արդյունավետ գործել ...