Դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորման որոշում Նորարարությունների մրցակցային հիմնադրամի Համակարգող խորհրդի 19.07.2019 թվականի որոշմամբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում ֆինանսավորման է երաշխավորվել մեր համալսարանի կողմից ներկայացված «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագիրը: |
Դրամաշնորհային պայմանագրի կնքում «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի միջև 30.07.2019թ. կնքվել է № 16/19-CIF դրամաշնորհային պայմանագիրը՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում Նորարարությունների մրցակցային հիմնադրամին ներկայացված «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագիրը իրականացնելու նպատակով: |
Ուսումնամեթոդական խորհրդի նիստի որոշում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնամեթոդական խորհրդի 29.08.2019 թվականին հավանություն է տրվել ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Կ.Բ. Ենկոյանի՝ ծրագրի շրջանակներում մի շարք ուսումնամեթոդական ձեռնարկների՝
մշակման և խմբագրման նպատակով հանձնաժողովներ ստեղծելու մասին առաջարկին: |
Իրադարձություններ
|
ԳՆՈՒՄՆԵՐ Գրենական պիտույքների պայմանագրի կնքում Լաբորատոր կահույքի պայմանագրի կնքում Գրասենյակային կահույքի պայմանագրի կնքում Համակարգչային սարքավորումների պայմանագրի կնքում |