• Հայ
  • Рус
  • Eng

Հաստատվել է `

ԵՊԲՀ Գիտական խորհրդի ___.05.2023

թվականի թիվ _________ որոշմամբ

Ռեկտոր Ա.Ա.Մուրադյան

 

  1. 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ Համալսարան) Միջազգային համագործակցության բաժինը (այսուհետ՝ Բաժին) Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում է:
  3. Բաժինը իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է «Հիմնադրամ­ների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի 1407-Ն որոշմամբ հաստատված Համալսարանի կանոնադրությամբ, Համալսարանի Հոգաբարձուների խորհրդի որոշումներով, Գիտական խորհրդի որոշումներով, ռեկտորի հրամաններով, սույն կանոնակարգով, այլ իրավական ակտերով:

 

  1. ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
  2. Բաժնի գործնեության հիմնական նպատակն ու խնդիրներն են՝

1) ապահովել Համալսարանի արտաքաին կապերի զարգացման և միջազգայ­նացման քաղաքականության կիրառման ուղղությամբ իրեն վերապահված գործառույթների ու գործողությունների իրականացումը.

2) Համալսարանի վերաբերյալ ներկայացնել տեղեկություններ միջազգային և առանձին պետությունների կրթական, հետազոտական, առողջապահական կառույցներին:

 

III. ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

  1. Բաժինը կատարում է հետևյալ գոծառույթները.

1) ապահովում է Եվրամիության կողմից հայտարարված՝ բարձրագույն բժշկական կրթության և առողջապահության ոլորտներում դրամաշնորհային ծրագրերին և նախագծերին Համալսարանի մասնակցությունը, Համալսարանի կողմից առաջարկվող նոր ծրագրերի հայտերի ներկայացումը.

2) աշխատանքներ է իրականացնում օտարերկրյա բարձրագույն բժշկական ուսումնական և առողջապահական հաստատությունների հետ կրթական ծրագրային, հետազոտական, մասնագիտական կատարելագործման, փոխանակային գործընթաց­ների, ամառային դպրոցների բնագավառներում ուղիղ կապերի հաստատման, համատեղ ծրագրերի և նախագծերի մշակման ուղղությամբ.

3) նախապատրաստում է համագործակցության պայմանագրեր, համաձայնագրեր և հուշագրեր.

4) նախապատրաստում է արտերկրներում համալսարանի որակավորման ճանաչ­ման նպատակով դիմում-հայտերի նախագիծը, ըստ համալսարանի գործունեության ոլորտների, ուսանող արտահանող երկրների պետական լիազոր մարմիններին ներկայացնելու համար.

5) միջազգայնորեն ընդունված կարգերի սահմաններում ուսանողի երկրի պետական կառույցներին և հաստատություններին (դեսպանություններ, հյուպատոսութ­յուններ, օտարերկրյա պետությունների կրթական և առողջապահական պետական կառույցներ, բժշկական ազգային խորհուրդներ, բանկեր, ուսանողի ծնողի գործատու և այլ) տեղեկատվություն և տեղեկանքներ է տրամադրում համալսարանի օտարերկրյա ուսանողների վերաբերյալ, ապահովում է փաստաթղթաշրջանառությունը.

6) վարում է Համալսարանի պաշտոնական էլեկտրոնային փոստը, ապահովում է օտարերկրյա պետություններից ստացված նամակների և գրությունների առցանց կապը.

7) պարբերաբար բաժնի աշխատանքային ոլորտի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացնում համալսարանի պաշտոնական վեբ կայքին.

8) գործուղումների, աշխատանքային այցերի, մասնագիտական և այլ անհրաժեշտ նպատակներով օտարերկրյա պետություններ մեկնող համալսարանի աշխատակիցներին տրամադրում է անհրաժեշտ օտարալեզու փաստաթղթեր.

9) ապահովում է օտարերկրյա բժշկական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների՝ ԵՊԲՀ-ում ուսումնական պրակտիկայի անցկացման և կամավորական աշխատանքների կատարման համար փաստաթղթաշրջանառությունը.

10) իրականացնում է օտարալեզու գրությունների, նամակների, ուղեցույցների, հրավերքների և այլ փաստաթղթերի թարգմանություններ.

11) աջակցություն է ցուցաբերում համալսարանում անցկացվող միջազգային կոնֆերանսների կազմակերպչական աշխատանքներին.

12) Համալսարանի կառավարման մարմիններին պարբերաբար հաշվետվություն է ներկայացնում համալսարանի և միջազգային կառույցների, օտարերկրյա պետություն­ների բարձրագույն ուսումնական հաստատությունների և առողջապահական կառույցների հետ ուղիղ համագործակցության և արտաքին կապերի բնագավառի աշխատանքների վերաբերյալ:

  1. ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
  2. Բաժնի աշխատանքների ընդհանուր ղեկավարը Համալսարանի ռեկտորն է:
  3. Բաժինը բաղկացած է բաժնի պետից, մասնագետներից (այսուհետ՝ նաև աշխատողներ):
  4. Բաժնի պետը և աշխատողները նշանակվում են Համալսարանի ռեկտորի հրամանով՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
  5. Բաժնի պետին և մասնագետներին պաշտոնների նկարագրերը սահմանվում են Համալսարանի իրավական ակտերով:
  6. Բաժնի աշխատողները՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ և Համալսարանի կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի կողմից մրցութային կարգով կամ առանց մրցույթի նշանակված աշխատողներ են:
  7. Բաժնի աշխատողների հետ հարաբերությունները կարգավորում են ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ:
  8. Բաժնի աշխատողները՝

1) իրականացնում են բաժնի գործունեության նպատակից և խնդիրներից բխող և իրենց պաշտոնների նկարագրերով սահմանված գործառույթներ.

2) կատարում են ռեկտորի, միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտորի, բաժնի պետի հանձնարարականները.

3) իրականացնում են Համալսարանի իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:

  1. Բաժնի աշխատողները պարտավոր են ենթարկվել Հայաստանի Հանրա­պետության աշխատանքային օրենսդրությանը, Համալսարանի ներքին կարգապա­հական կանոններին, այլ իրավական ակտերի պահանջներին:
  2. Համալսարանն իրավասու է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության համաձայն իրականացնել աշխատողների ատեստավորում՝ աշխատողների մասնագիտական գիտելիքների, հմտությունների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու համար: Աշխատողների ատեստավորումն իրականացվում է փաստաթղթային կամ թեստավորման կամ հարցազրույցի միջոցով:

 

  1. ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
  2. Բաժնի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Համալսարանի միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտորը:
  3. Բաժինն անմիջականորեն ղեկավարում է Բաժնի պետը, որին աշխատանքի է նշանակում Համալսարանի ռեկտորը՝ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտորի ներկայացմամբ և ազատում՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
  4. Բաժնի ղեկավարը՝

1) ղեկավարում, պլանավորում, կազմակերպում է բաժնի գործունեությունը.

2) հանձնարարություններ է տալիս բաժնի աշխատողներին և հսկողություն է իրականացնում նրանց գործունեության նկատմամբ.

3) ներկայացնում է բաժինը Համալսարանի ներկայացուցչական և կառավարման մարմիններում, այլ հաստատություններում, գերատեսչություններում, տեղական և միջազգային կազմակերպություններում.

4) իրականացնում է պաշտոնի նկարագրով սահմանված այլ պարտակա­նություններ:

  1. Բաժնի պետի բացակայության դեպքում նրա իրավասությունները ժամանակա­վորապես իրականացնում է աշխատողներից մեկը՝ ռեկտորի հրամանով:

 

  1. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն կանոնակարգը, դրա փոփոխությունները և լրացումներն ընդունվում են Համալսարանի գիտական խորհրդի կողմից:
  3. Բաժնի գործունեությունը կարող է դադարեցվել, Բաժինը կարող է վերակազմակերպվել, ինչպես նաև դրա գործառույթները կարող են լրացվել կամ նվազեցվել ՀՀ օրենսդրությամբ և Համալսարանի իրավական ակտերով սահմանված կարգով:

«Մասնագիտություն». Առողջապահության ոլորտի կաևոր, բայց ոչ «բժշկական» մասնագետները 22.08.2023

23.08.2023
Առողջապահական համակարգի այս մասնագետները բժիշկ չեն, հիվանդին չեն բուժում, բայց առանց իրենց չի կարող արդյունավետ գործել ...