Եվրամիության կողմից համաֆինանսավորվող Erasmus + ARMDOCT և MINERVA նախագծերի կոնսորցիումի անդամները հանդիպել են փորձի փոխանակման և միջնախագծային խորհրդատվության շրջանակներում:
Հեռավար հանդիպմանը մասնակցում էին ԵՊԲՀ ARMDOCT և MINERVA աշխատանքային թիմերը:
«Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարման եվ հանրամատչելի գիտության կարողությունների զարգացում» (MINERVA) ծրագրի տեղական համակարգողը՝ Երևանի պետական համալսարանի միջազգային համագործակցության գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Մարկարովը, ներկայացրեց ծրագրի գործունեությունը, առաջիկա անելիքները և սպասվող արդյունքները:
Այնուհետև «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին եւ եմ փորձին համապատասխան» (ARMDOCT) ծրագրի համակարգող, Եվրասիա միջազգային համալսարանի հետազոտական ինկուբատորի ղեկավար Արևիկ Օհանյանը ներկայացրեց դոկտորական կրթության բարեփոխման ընթհանուր նպատակները և նախատեսվող քաղաքականությունը և ինստիտուցիոնալ բարեփոխումները, ինչպես նաև ծրագրի իրականացման առաջին տարվա ընթացքում ձեռք բերված արդյունքները:
Զեկույցներին հաջորդեց քննարկումները՝ կապված բաց գիտության և դոկտորանտուրայի պահանջների հետ:
![]() |
![]() |