• Հայ
  • Рус
  • Eng

Նախագահ՝ Ռոբերտ Սմբատի Գալստյան


Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը հիմնադրվել է 1992թ.-ին։ Այն ԵՊԲՀ ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմին է։ Կոչված է ապահովելու ուսանողական ինքնավարության և ինքնակառավարման գործընթացները, նպաստելու ուսանողների հասարակական, գիտական, ինտելեկտուալ, ստեղծագործական, մշակութային, բարոյական և հոգևոր զարգացմանը։

Ուսանողական խորհրդարանի ղեկավար մարմիններն են` խորհրդարանի նիստը, նախագահությունը, նախագահը։ Ուսանողական խորհրդարանի նախագահներն են եղել Արտակ Գրիգորյանը, Սամվել Ափինյանը, Արմեն Աշոտյանը, Արմեն Հակոբյանը, Կարեն Ավագյանը, Ավագ Ավագյանը։

Ստորև ներկայացվում են ուսանողական խորհրդարանի կողմից իրականացվող ծրագրերը տարբեր ոլորտներում.

1. Ուսումնակրթական և գիտական ոլորտում

  • «Լավագույն խումբ», «Լավագույն ուսանող» մրցույթների անցկացում և հաղթողների պարգևատրում
  • «Բանավիճային ակումբի» կազմակերպում
  • Սոցիոլոգիական հարցումների կազմակերպում և արդյունքների վերլուծություն
  • Ուսանողական գիտական համաժողովների կազմակերպում
  • Առարկայական օլիմպիադաների կազմակերպում և հաղթողների պարգևատրում
  • Ուսանողական համագումարների կազմակերպում

 

2. Լրատվության և տեղեկատվության ոլորտներում

  • «Մեդիկուս» ուսանողական ամսաթերթի տպագրություն
  • «Մեդիկուս» ուսանողական ռադիոհանգույցի գործարկում
  • Ուսանողական տեղեկագրերի, «Առողջ ապրելակերպ» ձեռնարկի տպագրում
  • Մասնակցություն «Ուսուցումը Հայաստանում» միջազգային ցուցահանդեսին

3. Մշակութային և մարզական ոլորտներում

  • «Ոսկե աշուն» և «Ուսանողական գարուն» փառատոններ
  • «Բարեկամություն» փառատոն` նվիրված արտասահմանցի ուսանողների օրվան
  • Ապրիլի 24-ի զոհերին նվիրված հուշ երեկո
  • Մարտի 8-ին նվիրված միջոցառում
  • Շախմատի ներբուհական առաջնություն
  • ԵՊԲՀ ջոկատի մասնակցություն «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին
  • Ֆոտոցուցահանդեսների կազմակերպում
  • Գրական գեղարվեստական երեկոների անցկացում

4. Սոցիալական և առողջապահական ոլորտներում

  • «Առողջ ապրելակերպ» քարոզարշավ
  • Այցեր մանկատներ և ծերանոցներ
  • Այց սահմանամերձ գոտիներ` բուժական և բարեգործական նպատակներով
  • Ուսանողական շաբաթօրյակներ

Ուսանողական խորհրդարանը կազմակերպում է նաև ուսանողների ազատ ժամանցը և հանգիստը.

  • Մերձեցման երեկոներ առաջին կուրսեցիների և արտասահմանցի ուսանողների համար
  • Ամանորյա դիմակահանդես
  • ԵՊԲՀ առողջարաններում ուսանողների ամառային հանգստի կազմակերպում

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցիացիայի (ANSA), Հայաստանի Երիտասարդական Ազգային Խորհրդի (ՀԵԱԽ) լիիրավ հիմնադիր անդամ է։ Միջազգային ասպարեզում ուսանողական խորհրդարանը IFMSA-ի (Բժիշկ ուսանողների ասոցիացիաների միջազգային ‎ֆեդերացիայի), IADS-ի (Ատամնաբույժ Ուսանողների Միջազգային Ասոցիացիա), IPSF-ի (Դեղագետ ուսանողների միջազգային ‎‎ֆեդերացիայի) լիիրավ անդամ է։ 2000, 2001, 2002 և 2003 թվականներին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը արժանացել է «Հայկյան» մրցանակին՝ որպես տարվա լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին, իսկ 2004թ. Ուսանողական խորհրդարանի «Մեդիկուս» ամսաթերթը ճանաչվել է լավագույն ուսանողական պարբերական։

ԵՊԲՀ ցանկացած ուսանող, կլինիկական օրդինատոր և ինտերն կարող է մասնակցել ուսանողական խորհրդարանի գործունեությանը։ Պարզապես անհրաժեշտ է այցելել ուսանողական խորհրդարանի սենյակ։

Ուսանողական խորհրդարանին կից գործում են

 

Կայք՝ http://www.amsp.am/

«Մասնագիտություն». Առողջապահության ոլորտի կաևոր, բայց ոչ «բժշկական» մասնագետները 22.08.2023

23.08.2023
Առողջապահական համակարգի այս մասնագետները բժիշկ չեն, հիվանդին չեն բուժում, բայց առանց իրենց չի կարող արդյունավետ գործել ...