• Հայ
  • Рус
  • Eng

Գիտական կադրերի պլանավորման և պատրաստման բաժին

Նպատակը

Ապահովել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական ներուժի զարգացումը, իրականացնել պրոֆեսորադասախոսական անձնակազմի կադրային հերթափոխը, ապահովել գիտական կադրերի երիտասարդացումը, պահպանել գիտական դպրոցը և հզորացնել գործող գիտական հետազոտությունները:

Խնդիրներն են

Իրականացնել գիտական կադրերի պլանավորումն ու պատրաստումը ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության համակարգի միջոցով՝ ամբիոնների և հետազոտական խմբերի կարիքներին համապատասխան,

  • Կազմակերպել ասպիրանտուրայի ընդունելության քննությունները,
  • Կազմակերպել և իրականացնել հետազոտողի` գարնանային և աշնանային շրջանի որակավորման քննությունները,
  • Կազմակերպել գիտական կադրերի վերապատրաստումը,
  • Կազմակերպել հետազոտողի կրեդիտային համակարգով ընդհանուր և մասնագիտական կրթական դասընթացներ,
  • Իրականացնել համապատասխան կրեդիտների հաշվարկում,
  • Ապահովել յուրաքանչյուր հետազոտողի անհատական գործավարույթը
  • Կազմակերպել Համալսարանի գիտակոորդինացիոն խորհրդի, փորձագիտական հանձնաժողովների, էթիկայի կոմիտեի և առաջնային փաստաթղթերի, նյութի և մեթոդների ստուգման հանձնաժողովի գործունեությունը

 

Գիտական կադրերի պատրաստումն ու որակավորումն իրականացվում է ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության միջոցով:  

Ասպիրանտուրան, դոկտորանտուրան և հայցորդությունը հետբուհական կրթության համակարգում գիտամանկավարժական ու գիտական բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման ձևեր են, որոնք իրականացվում են ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանաշնորհման անվանացանկին համապատասխան մասնագիտություններով:

 Ասպիրանտուրա

Ասպիրանտուրան հետբուհական կրթության համակարգում գիտամանկավարժական ու գիտական բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման ձև է, որն իրականացվում են ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանաշնորհման անվանացանկին համապատասխան մասնագիտություններով:

Ասպիրանտուրա մրցութային կարգով ընդունվում են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ստացել են մագիստրոսի կամ դիպլոմավորված բժիշկ-մասնագետի որակավորում:

Ասպիրանտուրայում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ձևերով, անվճար և վճարովի հիմունքներով: Առկա ձևով ուսուցման տևողությունը 3 տարի է, իսկ հեռակա ձևով՝ 4 տարի, որի ընթացքում բացի որակավորման քննությունից ասպիրանտից պահանջվում է ձեռք բերել համապատասխան կրեդիտներ:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ասպիրանտուրա են ընդունվում վճարովի հիմունքներով միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ: Պարտադիր պայման է Հայաստանի Հանրապետությունում բժշկական ապահովագրությունը:

Ասպիրանտուրա ընդունվողները հանձնում են քննություն մասնագիտական առարկայից:

Մասնագիտական քննությանը կարող են մասնակցել այն դիմորդները, ովքեր մինչ այդ հանձնել են «Օտար լեզու» (անգլերեն TOEFL (iBT)՝ 46 և IELTS՝ 5.5, գերմաներեն ON DAF`60 և ֆրանսերեն TCF` 200 միավորներ) առարկայից տարբերակված ստուգարք:  

Դոկտորանտուրա

Դոկտորանտների պատրաստումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, որի ժամկետը չպետք է գերազանցի 3 տարին: Դոկտորանտուրա ընդունվում են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և ներկայացնում են տվյալ բուհում գիտական, հետազոտական և այլ նշանակություն ունեցող հիմնարար և/կամ կիրառական հետազոտությունների ծրագիր, նախագիծ: 

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք դոկտորանտուրա են ընդունվում վճարովի հիմունքներով միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, կամ սեփական նախաձեռնությամբ: 

Հայցորդություն

Գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար ատենախոսության վրա աշխատող հայցորդներ կարող են լինել բարձրագույն կրթության (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի) որակավորում ունեցող անձինք:

Որակավորման քննություններ հանձնելու, կրեդիտային համակարգի սահմաններում համապատաս­խան քանակով կրեդիտներ ձեռք բերելու և ատենախոսությունն ավարտելու համար հատկացվող առավելագույն ժամկետը 5 տարի է:

Գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման համար ատենախոսության վրա աշխատող հայցորդներ կարող են լինել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձինք, ովքեր ներկայացնում են գիտության տվյալ բնագավառի զարգացման համար էական նշանակություն ունեցող ծրագիր:

Ատենախոսությունն ավարտելու առավելագույն ժամկետը 5 տարի է:

Հայցորդությունը բուհում իրականացվում է վճարովի և անվճար հիմունքներով` սահմանված կարգով: 


ԵՊԲՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի գիտակրթական ծրագրի ուղեցույց

 
Միջազգային գիտահետազոտական համագործակցություն
 

Որակավորման մասնագիտական քննությունների հարցաշարեր 


«ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ»


Անհրաժեշտ ձևաթղթեր 

«Մասնագիտություն». Առողջապահության ոլորտի կաևոր, բայց ոչ «բժշկական» մասնագետները 22.08.2023

23.08.2023
Առողջապահական համակարգի այս մասնագետները բժիշկ չեն, հիվանդին չեն բուժում, բայց առանց իրենց չի կարող արդյունավետ գործել ...