• Հայ
  • Рус
  • Eng

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Էթիկայի Կոմիտեի փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 8-ն  է: Նիստը տեղի կունենա հունիսի 15-ին:

 


Նպատակը՝ 

ԵՊԲՀ-ին առընթեր Էթիկայի կոմիտեն (ԷԿ) գործում է 10.11.2009 թ-ի ռեկտորատի նիստի թիվ 12 որոշման համաձայն: Նրա հիմնական նպատակն է ապահովել համալսարանում և այլ բժշկական հաստատություններիում կատարվող գիտահետազոտական աշխատանքների բարձր մակարդակը և նրանց համապատասխանությունը էթիկայի կանոններին: Էթիկայի կոմիտեի գործունեությունը չպետք է հակասի տեղական օրենսդրական ակտերին: 

ԷԹԻԿԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Խնդիրները՝

  • Բժշկակենսաբանական բոլոր հետազոտությունների էթիկական փորձաքննություն,
  • Էթիկայի կանոնների և փորձագիտության ընթացակարգերի մշակում և հրապարակում,
  • ԵՊԲՀ-ում և այլ բժշկական հաստատություններում կատարվող գիտահետազոտական և ուսումնամեթոդական աշխատանքների մասնակիցների իրավունքների պաշտպանություն: 

Սկզբունքները՝

  • արդարություն,
  • իրազեկություն,
  • թափանցիկություն,
  • անկախություն: 

 

 

 

 

 

Կոմիտեի կազմը

Կոմիտեի կազմը ձևավորվում է իրազեկ անձանց ընդգրկմամբ՝ անկախ աշխատելու կարողությամբ: Կոմիտեի կազմը պետք է բազմազան լինի, պետք է ընդգրկված լինեն համապատասխան մասնագետներ տարբեր բնագավառներից: Կոմիտեի նախագահի թեկնածությունը հաստատվում է ԵՊԲՀ Էթիկայի կոմիտեի խորհրդի կողմից, նախագահը նշանակում է կոմիտեի անդամներին: Կոմիտեն կազմված է առնվազն 11 և առավելագույնը 17 անդամներից:

 Որոշումների կայացումը 

Որոշումների կայացման կարգը սահմանվում է հատուկ ընթացակարգով, որը սահմանվում է կոմիտեի կանոնակարգով: Քվեարկությանը մասնակցում են այն անդամները, որոնք մասնակցել են հայտի քննարկմանը, իսկ այն անդամները, որոնց մասնակցությունը տվյալ հայտի փորձաքննությանը կարող է շահերի բախում առաջացնել, չեն մասնակցում հայտի ո՛չ քննարկմանը, ո՛չ էլ քվեարկությանը: Որոշումը կայացվում է ըստ մեծամասնության քվեների: 

Հայտի ներկայացման ընթացակարգը 

ԷԿ-ի քննարկմանը պահանջվող փաստաթղթերը դիմորդը ներկայացնում է հայերեն լեզվով ստորին բերված պահանջների համապատասխան: Եթե հայտը ամբողջովին համապատասխանում է պահանջներին, ապա ընդգրկվում է նիստի օրակարգում: Եթե աշխատանքը չի համապատասխանում ԷԿ-ի պահանջներին, չի ընդունվում քննարկման համար: Այդ դեպքում դիմորդին բացատրվում է մերժման պատճառը: Նիստի օրակարգը տեղադրվում է ԷԿ-ի կայք նիստից 7 օր առաջ: Այս ժամկետից հետո հայտերի ընդունումը դադարեցվում է: ԷԿ-ի եզրակացությունը դիմորդին տրվում է նիստի հաջորդ օրը: 

Հայտի քննարկում 

ԷԿ-ի նիստերը կազմակերպվում են ըստ ժամանակացույցի: Անդամները նախապես ծանոթանում են համապատասխան փաստաթղթերին: Խորհրդատուները և ղեկավարները կարող են մասնակցել հայտի քննարկմանը, արտահայտել իրենց կարծիքը ըստ անհրաժեշտության կամ այն ուղարկել էլ. փոստով՝ գաղտնիության պայմանով:

Քննարկման ընթացքում ուշադրություն է դարձվում հետևյալ խնդիրներին՝

  • հետազոտության ձևավորում, խնդիրների և նպատակների համապատասխանություն էթիկայի նորմերին,
  • հետազոտության մեջ ռիսկի և օգտի պատճառաբանում,
  • ստուգիչ խմբերի կիրառման նպատակահարմարություն,
  • հետազոտությունը ընդմիջելու կամ դադարեցնելու ցուցանիշներ,
  • հնարավորությունների համապատասխանություն հետազոտության խնդիրների և նպատակների իրականացման համար,
  • հետազոտողների կազմի քննարկում,
  • հետազոտվողների ընտրության սկզբունքները,
  • բուժօգնության մատուցում և հետազոտության մասնակիցների շահերի պաշտպանություն.
  • ֆինանսական և ոչ ֆինանսական վնասի փոխհատուցում հետազոտության մասնակիցներին վնաս պատճառելու դեպքում,

ԷԿ-ի պատասխանը կարող է լինել՝ 1) դրական, 2) դրական` դիտողություններով, 3) բացասական: 

Պատասխան 

Պատասխանը տրվում է գրավոր: Բացասական կամ մասնակի բացասական արդյունքի դեպքում բերվում են մանրամասն պատճառաբանություններ:

 

Էթիկայի կոմիտեի կազմ

Տեսական կազմ

Կլինիկական կազմ


Անհրաժեշտ փաստաթղթեր 

1. Դիմում

2. Կենդանիների հետ հետազոտությունների անցկացման էթիկական փորձաքննության հայտ

3. Հետազոտության մասնակցության տեղեկացված համաձայնություն

4. Մարդկանց մասնակցությամբ հետազոտությունների անցկացման էթիկական փորձաքննության հայտ

5. Տեղեկանք

6. Տեղեկանք1

7. Տեղեկանք2

8. Տեղեկանք3


1) ԷԿ-ի նախագահին ուղղված դիմում

2) Պլան- անոտացիա կամ փորձաքննության ենթարկվող այլ փաստաթուղթ

3) Ստորաբաժանման (ամբիոնի ) նիստի որոշման քաղվածք

4) Հետազոտողի բրոշուր (հայտ), որտեղ մանրամասն նկարագրվում է հայտի բովանդակությունը, մարդկանց կամ լաբորատոր կենդանիների հետ կատարվող փորձերի արձանագրությունը աշխատանքի օրացուցային ընթացակարգի նկարագրությամբ:

5) Կիրառվող դեղերի, օրիգինալ մեթոդների, նրանց հեղինակային ձևափոխման վարաբերյալ համառոտ անոտացիա (վերլուծել փորձարկվող դեղերի կամ տեխնոլոգիաների առանձնահատկություններին և անվտանգությանը վերաբերող տեղեկատվությունը, ինչպես նաև՝ հայտի դիտարկման պահին տարվող կլինիկական հետազոտությունների արդյունքներին վերաբերող տվյալները,այդ թվում վերջին գիտական հոդվածներ, այլ տպագրված նյութեր, փորձարկվող դեղի կարճ բնութագրերի տեսքով և այլն):

6) Հետազոտողի և նրա գիտական ղեկավարի կամ խորհրդատուի ստորագրված և թվագրված մասնագիտական կենսագրերը (CV)՝ հեռախոսահամարների նշմամբ:

7) Հիվանդի տեղեկացված համաձայնության ձև, եթե նախատեսվում է երեխաների կամ սահմանափակ հնարավորությունների տեր անձանց մասնակցությամբ հետազոտություն, ապա տեղեկություն իրենց ծնողների/ խնամակալների համար, հետազոտության ընթացքում հասցված վնասի փոխհատուցման ձև, հետազոտության տվյալների անանուն հրապարակման համաձայնություն:

8) Էթիկական գրախոսական՝ տրված ԷԿ-ի փորձագետի կողմից:

9) Տվյալ աշխատանքին վերաբերող նախորդ փորձաքննության եզրակացությունը ( եթե այդպիսին եղել է):

10) Ներկայացնել աշխատանքի համառոտ բովանդակություն (կես էջի սահմանում):

11) Ներկայացվող ատենախոսության վերաբերյալ տպագրված աշխատամքների կրկնօրինակները(պատճեները):

12)Բոլոր լրացված փաստաթղթերը ներկայացնել ԷԿ թափանցիկ ֆայլերով թղթապանակի մեջ նաև ուղարկել Էթիկայի կոմիտե հետևյալ էլ.հասցեով՝ ec@ysmu.am 


15.06.2023թ     

Էթիկայի Կոմիտեի N 10 նիստի 

ՕՐԱԿԱՐԳ 

                                                              

1) Երևանի Մխիթար Հերացու անվ․ պետական բժշկական համալսարանի Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ՝ Ելենա Միխայիլի Աղաջանովայի կողմից իրականացվող «Լիպոդիստրոֆիկ դիաբետ» հետազոտական աշխատանքի քննարկում:

  Գրախոս՝                                                                                                        պրոֆ. Մ. Ա. Մելիքյան   

 

2) Նիկոմեդ Բ/Կ-ի տնօրեն Հասմիկ  Ղազինյանի կողմից իրականացվող «Հեպատոցելյուլար կարցինոմայի մոլեկուլյար բնութագիրը ՀՀ-ում» “Establishment of a tissue registry for hepatocellular   carcinoma specimens for genetic and histologic research” հետազոտական  աշխատանքի  քննարկում:

  Գրախոս՝                                                                                                        դոց. Գ. Ս. Հակոբյան

 

3) ԵՊԲՀ Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս, <<Վստահություն>> առողջապահական ՀԿ-ի նախագահ՝ Սուսաննա Ալբերտի Հարությունյանի  «Հղի կանանց և մայրերի վրա կրծքի կաթի փոխարինիչների թվային մարքեթինգի ներգործության գնահատումը Հայաստանում. ԱՀԿ ԵՎՐՈ շրջանակում իրականացվող Click» - CLICK: The WHO EURO framework to monitor the exposure of digital marketing of breast milk substitutes on pregnant women and mothers in Armenia – pilot study, փորձնական հետազոտության քննարկում:

  Գրախոս՝                                                                                                     պրոֆ. Կ. Հ. Սիմոնյան

 

4) Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, ԵՊԲՀ Մանկական ուռուցքաբանության  և արյունաբանության ամբիոնի վարիչ Գևորգ Նաիրիի Թամամյանի և Իմունաուռուցքաբանության ինստիտուտի հետազոտող, բժիշկ Աստղիկ Ալեքսեյի Ոսկանյանի կողմից ներկայացված «Ֆիլադելֆիա-բացասական միելոպրոլիֆերատիվ նորագոյացությունների ազգային ռեգիստրի» “National registry of Ph-negative myeloproliferative neoplasms” քննարկում:

  Գրախոս՝                                                                                                   դոց. Ս. Հ. Դանիելյան

 

5) ԵՊԲՀ Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրատուրայի I կուրսի  ուսանողների թեզեր՝ 

Հովսեփյան  Մարգարիտա Անուշավանի  « Արմավիր քաղաքի դեռահասների շրջանում քնի խանգարումների և նպաստող գործոնների տարածվածությունը»

Մանուկյան Սեդրակ Անդրանիկի  «Ստոմատոլոգիական հիվանդացության ուսումնասիրումը Երևան քաղաքի և Արարատի մարզի 15-17 տարեկան տղաների շրջանում»

Մանուկյան Մարյամ Արթուրի   «Ուսումնասիրել Երևան քաղաքի մանկապարտեզների կանաչապատման վիճակը և մշակել առաջարկություններ՝ ուղղված դրա բարելավմանը»

Արզումանյան Ռիմմա Սարգսի  «Վերարտադրողական տարիքի կանանց դիրքորոշումը ՊԱՊ սկրինինգի նկատմամբ, որպես արգանդի վզիկի քաղցկեղի վաղաժամ հայտնաբերման և կանխարգելման գործիք»

Փիրումյան Ծովինար Արայիկի ‹‹Բժշկական տուրիզմի կազմակերպման առանձնահատկությունները ՀՀ-ում, ստոմատոլոգիական ծառայության օրինակով››

Գրախոս՝                                                                                    պրոֆ. Ա. Կ. Հայրապետյան

 

6) Միքայելյան Վ․Ի․ Քիմիաթերապիայի Կլինիկայի ղեկավար և ԵՊԲՀ Օնկոլոգիայի ամբիոնի դասախոս՝ Լիլիթ Արմենի Հարությունյանի «Ձվարանների ռեցիդիվող քաղցկեղի դեղորայքային բուժման օպտիմալացումը»  բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության  քննարկում:

Գիտական ղեկավար՝                                                           պրոֆ. Գ. Ա. Ջիլավյան

  Գրախոս՝                                                                                  դոց. Գ. Ս. Հակոբյան                         

                                                

«Մասնագիտություն». Առողջապահության ոլորտի կաևոր, բայց ոչ «բժշկական» մասնագետները 22.08.2023

23.08.2023
Առողջապահական համակարգի այս մասնագետները բժիշկ չեն, հիվանդին չեն բուժում, բայց առանց իրենց չի կարող արդյունավետ գործել ...