• Հայ
  • Рус
  • Eng

Դեկտեմբերի 7-ին ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ «Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարման և հանրամատչելի գիտության կարողությունների զարգացում (MINERVA)» ծրագրի տեղեկատվական հանդիպումը, որին մասնակցեցին ասպիրանտներ և երիտասարդ հետազոտողներ։ Գիտության վարչության պետ, ծրագրի ԵՊԲՀ համակարգող Սեյրան Քոչարյանը հանդիպման սկզբում ներկայացրեց ՄԻՆԵՐՎԱ ծրագրի հիմնական նպատակն ու խնդիրները։ Այնուհետև ելույթով հանդես եկավ ծրագրի գործընկեր Վալնեսիա համալսարանի պրոֆեսոր Ալֆրեդո Ռոսադոն, ով ներկայացրեց բաց գիտության հիմնական սկզբունքները՝ հատկապես կարևորելով դրա առավելություններն ու թերությունները։

Սեյրան Քոչարյանը հադնես եկավ նաև EURAXESS հարթակի միջոցով շրջանառվող հետազոտության մեջ մարդկային ռեսուրսների ԵՄ ռազմավարության հիմնական դրույթների, ինչպես նաև գերազանցության պատվանշան ստանալուն ուղղված ԵՊԲՀ ձգտումների վերաբերյալ ելույթով։

«Մասնագիտություն». Առողջապահության ոլորտի կաևոր, բայց ոչ «բժշկական» մասնագետները 22.08.2023

23.08.2023
Առողջապահական համակարգի այս մասնագետները բժիշկ չեն, հիվանդին չեն բուժում, բայց առանց իրենց չի կարող արդյունավետ գործել ...