• Հայ
  • Рус
  • Eng
  1. Հոդվածները պետք է ապահովեն գիտական և ուսումնամեթոդական բարձր մակարդակ, բացահայտեն բժշկության ժամանակակից խնդիրները, լուսաբանեն մասնագետների գիտամանկավարժական և կլինիկական աշխատանքների բովանդակությունը և փորձը, ինչպես նաև  ապահովեն տեղեկատվություն  և գործնական բնույթի խորհրդատվություն:
  2. Հոդվածը պետք է խմբագրություն ներկայացնել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն: Հայերեն ներկայացնելու դեպքում 150-250 բառերի սահմաններում տրվում է ռուսերեն և անգլերեն, անգլերեն ներկայացնելու դեպքում՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, ռուսերեն ներկայացնելու դեպքում՝ անգլերեն և հայերեն ամփոփումներ`բանալի բառերով:
  3. Հոդվածին կից ներկայացվում է՝

 ա. համալսարանի ամբիոնի վարիչի,  իսկ այլ հիմնարկներից ներկայացնելու դեպքում՝ հիմնարկի ղեկավարի կողմից   տրված նամակը,

բ. հայտնագործության կամ ռացիոնալիզատորական  առաջարկի դեպքում՝ հեղինակային իրավունքի հաստատված պատճենը կամ վկայականը:                                                                                          

  1. Խմբագրություն են ուղարկվում հոդվածի 2 տպագիր օրինակները՝ 210X 297մմ (A4) ձևաչափով.  հայերեն ներկայացվում է  Arian amu, իսկ այլ  լեզուների դեպքում՝ Times New Roman տառատեսակով, տառերի չափը՝ 12pt, միջտողային տարածքը՝ 1, խուսափել տողադարձերից: Հոդվածն անհրաժեշտ է ներկայացնել նաև էլեկտրոնային տարբերակով
  2. Հոդվածը աղյուսակների, նկարների, գրականության ցանկի և ամփոփման հետ պետք է կազմի 5-15 էջ: Պրոբլեմային և ամփոփիչ հոդվածների ծավալը պետք է լինի 8-25 էջի սահմաններում:
  3. Հոդվածի առաջին էջում գրվում է ՀՏԴ-ն, հոդվածի անվանումը, հեղինակ (ներ)ի անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը, հիմնարկի անվանումը, որտեղ կատարվել է աշխատանքը և բանալի բառերը (5-8): Աստղանիշով նշվում է նամակագրության համար նախատեսվող հեղինակը, իսկ հոդվածի առաջին էջի վերջում նրա փոստային, էլեկտրոնային հասցեները և հեռախոսահամարը: Հոդվածում պետք է ընդգրկվեն թեմայի արդիականությունը և նպատակը, նյութը և մեթոդները,  արդյունքները, քննարկումը, գրականության ցանկը  և ամփոփումները (2 լեզուներով): Բիոէթիկայի կոմիտեի թույլտվությամբ՝ կենդանիների հետազոտությունների դեպքում, պետք է զետեղվի հետևյալ հիմնավորումը. «Հետազոտությունը կատարվել է Բիոէթիկայի ինստիտուցիոնալ կոմիտեի հետազոտվող կենդանիների օգտագործման և խնամքի ղեկավար սկզբունքների համաձայն», մարդկանց հետազոտության դեպքում հարկավոր է զետեղել հետևյալ վավերացումը. «Հետազոտությունը համապատասխանում է Բիոէթիկայի ինստիտուցիոնալ կոմիտեի դրույթներին և Հելսինկյան դեկլարացիայի սկզբունքներին»:
  4. Հոդվածի վերջին էջում դրվում են հեղինակի և համահեղինակների ստորագրությունները՝ նրանց պաշտոնի և գիտական աստիճանի ցուցումով:
  5. Հոդվածում բանաձևերը պետք է  հավաքված լինեն Microsoft Eqation–ով, իսկ քիմիական բանաձևերը՝ համապատասխան խմբագրիչներով: Իլյուստրա­ցիաները  (լուսանկարներ, քարտեզներ և այլն) պետք է լինեն  3 Mpx-ից  ոչ պակաս խտությամբ և ներկայացվեն  թվային-էլեկտրոնային տարբերակով:  Յուրաքանչյուր իլյուստրացիայի տակ նշվում է վերջինիս համարը: Աղյուսակները պետք է հավաքվեն Microsoft Word ծրագրով: Աղյուսակները և գրաֆիկները  չեն ընդունվում նկարների տեսքով. դրանք պետք է հավաքված լինեն Microsoft Excel  ծրագրով:  Հոդվածում աղյուսակները և նկարները նշվում են տեքստի համապատասխան տեղում՝ կլոր փակագծի մեջ` ընդգրկելով դրանց համարները:
  6. Գրականության ցանկը տրվում է հոդվածի վերջում, առանձին էջի վրա՝ ըստ պահանջվող կարգի (ոչ ավելի, քան 30 աղբյուր, իսկ ամփոփիչ հոդվածում՝ մինչև 90)՝ սկզբից նշելով հայրենական, ապա օտարերկրացի հեղինակներին՝ ըստ այբբենական կարգի: Անգլերեն ներկայացվող հոդվածներում այլ լեզուներով գրական աղբյուրները թարգմանվում են անգլերեն՝ փակագծերում ներկայացնելով բնօրինակի լեզուն՝ օրինակ (Russian): Մեջբերվող գրականության ցանկը ձևավորվում է հետևյալ կերպ.

ա) գրքերի համար նշվում են հեղինակի (հեղինակների) ազգանունը և անվան-հայրանվան սկզբնատառերը, գրքի լրիվ անվանումը, որտեղ է հրատարակվել, հրատարակչությունը, հաստատման տարեթիվը, էջերի քանակը:

բ) Ամսագրային հոդվածների համար՝ հեղինակի (հեղինակների) ազգանունը և անվան-հայրանվան սկզբնատառերը, հոդվածի լրիվ անվանումը, ամսագրի անվանումը՝ համաձայն ընդունված հապավումների, հատորը, ամսագրի կամ թողարկման համարը, հրատարակման տարեթիվը, հոդվածի առաջին և վերջին էջը:

գ) Գրքերում (հավաքածուներում) զետեղված հոդվածների համար՝ հեղինակի (հեղինակների) ազգանունը, անվան-հայրանվան սկզբնատառերը, գրքում հոդվածի լրիվ անվանումը (‘.......’  գրքում), գրքի անվանումը, որտեղ է հրատարակվել, հրատարակչությունը, առաջին և վերջին էջը:

դ) Ատենախոսությունների և սեղմագրերի համար՝ հեղինակի ազգանունը, անվան-հայրանվան սկզբնատառերը, ատենախոսության անվանումը՝ համաձայն ընդունված հապավման (օրինակ՝ կենսաբանական.գիտ.թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության/սեղմագրի), քաղաքը, կազմակերպությունը, որտեղ է կայացել պաշտպանությունը, տարեթիվը, էջերի քանակը:
Տեքստում գրականության հղումները ներկայացվում են քառակուսի փակագծերում՝ ըստ գրականության ցանկի համարի:

10. Չի թույլատրվում ներկայացնել այլ ամսագրեր ուղարկված կամ արդեն տպագրված հոդված:

11. Հանդեսի միևնույն համարում նույն անձը կարող է լինել ոչ ավելի քան 1 հոդվածի հեղինակ:

12. Խմբագրության կողմից տպագրության չընդունված հոդվածները ետ են վերադարձվում միայն հեղինակի պահանջով:

«Մասնագիտություն». Առողջապահության ոլորտի կաևոր, բայց ոչ «բժշկական» մասնագետները 22.08.2023

23.08.2023
Առողջապահական համակարգի այս մասնագետները բժիշկ չեն, հիվանդին չեն բուժում, բայց առանց իրենց չի կարող արդյունավետ գործել ...