ERASMUS+ MINERVA
ՄՈԼԴՈՎԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
1-ին մոնիտորինգային այցը ԵՊԲՀ
2019թ. հունիսի 26-ին ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ «ՄՈԼԴՈՎԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ERASMUS + MINERVA ծրագրի 1-ին մոնիտորինգային այցը, ուր ԵՊԲՀ-ն հյուրընկալեց ծրագրի համակարգող, Մոլդովայի տնտեսական հետազոտությունների ակադեմիայի միջազգային հարցերի գծով պրոռեկտոր Օլեսիա Սիրբուին:
ԵՊԲՀ աշխատանքային խմբերի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին յուրաքանչյուր աշխատանքային խմբի MINERVA ծրագրով նախատեսված գործողությունների պլանը և առանձնացվեցին հատուկ հարցեր ծրագրի աշխատանքային փաթեթներով նախատեսված խնդիրների արդյունավետ իրականացումը ապահովելու համար: