• Հայ
  • Рус
  • Eng

Շատերս դասախոսությունների ներկայացումների վրա աշխատելիս ունենում ենք համանման հարցեր (խնդիրներ)։ Ինչպես ստանալ ներկայացվող երևույթի առավել արտահայտիչ տեսողական պատկերը։ Իսկ գուցե ավելի լավ է օգտվել արդեն իսկ գոյություն ունեցող պաստառներից։ Սկանավորել դրա՞նք։ Թե հեռախոսով նկարել։ Իսկ գուցե պատվիրել պատրաստի գեղեցիկ պաստառներ ու դրանցից օգտվել։ Այս հարցերին նվիրված այս բաժինը, որտեղ պարբերաբար կավելացնենք նյութեր, կկիսվենք մեր մեթոդներով, կհրավիրենք հյուրերի։ Տեսնենք, ինչ կստացվի։

Առայժ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում որակյան նկարազարդման տեխնոլոգիաներից մեկը՝ Biorender-ը։

Այս ծրագրի օգնությամբ կարող եք ստանալ բարձրորակ ու ճանաչելի դիզայնով ուժեղ նկարներ, որոնք առանց ամաչելու կարող եք ներկայացնել ոչ միայն Ձեր ներկայացումներում, այլև գիտական հանդեսներում ներկայացվող նկարների շարքում։ Միայն թե չմոռանաք ու չջնջեք հղումը։

«Մասնագիտություն». Առողջապահության ոլորտի կաևոր, բայց ոչ «բժշկական» մասնագետները 22.08.2023

23.08.2023
Առողջապահական համակարգի այս մասնագետները բժիշկ չեն, հիվանդին չեն բուժում, բայց առանց իրենց չի կարող արդյունավետ գործել ...