• Հայ
  • Рус
  • Eng

Ս.թ. փետրվարի 2-ին ARMDOCT և MODEST Էրազմուս+ ծրագրերի կոնսորցիումի անդամներն առցանց հարթակում հանդիպեցին քննարկելու համագործակցային դոկտորական կրթության կազմակերպումը և համալսարան-արդյունաբերություն համագործակցության հնարավորությունները։ Նշենք, որ երկու ծրագրերն էլ ուղղված են դոկտորական կրթության բարեփոխմանը՝ Զալցբուրգյան սկզբունքներին համահունչ:

Ավելի քան հարյուր մասնակից՝ ՀՀ և ԵՄ բարձրագույն ուսումնական հաստատությունների ասպիրանտներ, հետազոտողներ, կրթության փորձագետներ, գործատուներ, կարողությունների զարգացմանը միտված հեռավար վերապատրաստման ընթացքում ուսումնասիրեցին ծրագրեր գործընկեր երկրներում՝ Իտալիայում, Լատվիայում, Ֆրանսիայում և Լեհաստանում, դոկտորական համագործակցային ծրագրերի կազմակերպման պրակտիկան, ազգային քաղաքականությունը և կառուցվածքները, ծանոթացան դոկտորական կրթության զարգացման ընթացիկ մարտահրավերներին և արդյունաբերության պահանջներին:

Ավելին․ https://cutt.ly/AklKY2w

«Մասնագիտություն». Առողջապահության ոլորտի կաևոր, բայց ոչ «բժշկական» մասնագետները 22.08.2023

23.08.2023
Առողջապահական համակարգի այս մասնագետները բժիշկ չեն, հիվանդին չեն բուժում, բայց առանց իրենց չի կարող արդյունավետ գործել ...