• Հայ
  • Рус
  • Eng

Ապագա բժիշկ

«Ապագա բժիշկը»` Երևանի պետական բժշկական համալսարանի պաշտոնաթերթը, լույս է տեսնում 1958 թվականից։

Թերթի գլխավոր նպատակը համալսարանական իրադարձություններն ընթերցողին հասցնելը, լավագույնների օրինակով ուսանողությանը դաստիարակելն ու, ի վերջո, համալսարանի տարեգրության ստեղծումն է։

Քանի որ համալսարանում ուսանում են մեծաթիվ օտարերկրացի ուսանողներ, թերթում զետեղվում են նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով նյութեր, ինչի շնորհիվ «Ապագա բժիշկը» տարածվում է նաև հանրապետության սահմաններից դուրս։

Ի տարբերություն շատ թերթերի, որոնք նորաստեղծ հանրապետության դժվարին տարիներին երկարատև ընդմիջումներ ունեցան կամ փակվեցին, «Ապագա բժիշկը» անընդմեջ հրատարակվեց: Ավելին՝ երբ Խորհրդային Հայաստանի կուսակցական պաշտոնական մամուլը չէր հանդգնում գրել 1988-ից մեր երկրում առկա վիճակի, Արցախյան հարցի մասին, և դեռևս խոսք անգամ չկար այսօրվա ազատ մամուլի մասին, օգտվելով բազմատիրաժ թերթերի նկատմամբ գլավլիտային հսկողության փոքր-ինչ թուլացումից` «Ապագա բժշկի» ռուսալեզու թողարկումները հասնում էին Խորհրդային Միության բոլոր բժշկական բարձրագույն ուսումնական հաստատություններ: Պարտիզանական այս յուրօրինակ պատերազմը «Ապագա բժիշկը» համարում է իր գործունեության արժանահիշատակ պահերից:

Թերթի հավաքածուները՝ սկսած առաջին համարից, պահպանվում են Ազգային գրադարանի, ՀՀ Գրապալատի պահոցներում, խմբագրությունում:

Խմբագրությունը պատրաստակամորեն տպագրում է դասախոսների, աշխատակիցների, ուսանողների ինչպես նյութերն ու հոդվածները, այնպես էլ` գրական ստեղծագործությունները։

Թերթում տպագրվել ցանկացողները կարող են դիմել խմբագրություն՝ ներկայացնելով նյութերի էլեկտրոնային տարբերակները։

«Ապագա բժիշկը» լույս է տեսնում մեկամսյա հաճախականությամբ:

 

Խմբագրակազմ`

Սեդա Խաչատուրի Թորոսյան՝ գլխավոր խմբագիր,
Աիդա Հակոբյան` Հայերեն նյութերի պատասխանատու
Աննա Դեմուրչյան՝ անգլերեն նյութերի պատասխանատու,
Վարդուհի Մելիքսեթյան՝ համակարգչային ձևավորող:

Պարբերականի էլեկտրոնային համարները