• Հայ
  • Рус
  • Eng

Կարողությունների զարգացմանը միտված  հեռավար վերապատրաստման նպատակն է ուսումնասիրել ԵՄ-ում և մասնավորապես ARMDOCT ծրագրի գործընկեր երկրներում դոկտորական կրթության քաղաքականությունն ու գործառնությունը:

Վերապատրաստումը կանդրադառնա դոկտորանտուրայի ԵՄ մոտեցումներին և քաղաքականությանը:

Սեմինարների ընթացքում կներկայացվեն դոկտորական կրթության օրակարգը, Զալցբուրգյան սկզբունքները, ինչպես նաև ARMDOCT ծրագրի գործընկերների (Ֆրանսիա, Իտալիա, Լիտվա և Պորտուգալիա) լավագույն փորձը:

Ժան-Մուլին Լիոնի 3 համալսարանի, Թերամոյի համալսարանի, Վիլնյուսի համալսարանի, Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչները կներկայացնեն դոկտորական կրթության քաղաքականությունն ու կառուցվածքը, պետության և բուհերի միջև հարաբերությունները, դոկտորական կրթության քաղաքականության նպատակներն ու գերակայությունները: Կխոսեն  հետազոտությունների ռազմավարության, դոկտորական կրթության ֆինանսավորման, և դոկտորական կրթության կազմակերպման մեջ արդյունաբերության ներգրավվածության մասին:

 Նրանց խոսքին կհետևի պանելային քննարկում, որն կարտացոլի դոկտորական կրթության արդի մարտահրավերներն ու խնդիրները:

Վերապատրաստումը կանցկացվի «ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԵՒ ԵՄ ՓՈՐՁԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ» (ARMDOCT) ծրագրի շրջանակներում, որը նպատակ ունի բարեփոխելու դոկտորական կրթությունը Հայաստանում Զալցբուրգի սկզբունքներին համահունչ՝ ազգային քաղաքականության և իրավական կար­գավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։

  • Վերապատրաստումն ավճար է և բաց՝ լայն հանրային լսարանի համար:
  • Մասնակցության գրանման վերջնաժամկետը հուլիսի 14-ն է:
  • Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել էլեկտրոնային տարբերակով հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/7feHMjceJJdA3J6w7 և միջոցառման մասնակցության հղումը կստանաք Ձեր էլեկտրոնային փոստով:
  • Տեղերը սահմանափակ են:
  • Աշխատանքային լեզուն անգլերենն է:

 

«Մասնագիտություն». Առողջապահության ոլորտի կաևոր, բայց ոչ «բժշկական» մասնագետները 22.08.2023

23.08.2023
Առողջապահական համակարգի այս մասնագետները բժիշկ չեն, հիվանդին չեն բուժում, բայց առանց իրենց չի կարող արդյունավետ գործել ...