• Հայ
  • Рус
  • Eng

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հայտարարում է 2023-2024 ուսումնական տարվա ընդունելություն (վճարովի հիմունքներով) օտարերկրյա քաղաքացիների համար:

 

Ընդունելության պայմաններ

Համալսարան կարող են ընդունվել միջին կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները: Դիմորդն ընդունվում է ԵՊԲՀ 1-ին կուրս՝ հաջողությամբ հանձնելով ընդունելության քննություններ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաներից երկուսից՝ ըստ իր ընտրության: Քննության թեստերը կազմված են միջնակարգ դպրոցի ուսումնական ծրագրին համապատասխան: Ուսուցման լեզվին չտիրապետող կամ ընդունելության քննությունները չհանձնած անձինք կարող են ընդունվել Օտարերկրացիների նախապատրաստական ուսուցման բաժին՝ հարցազրույցի արդյունքներով:

Տարբեր ֆակուլտետներում ուսման տևողության և տարեկան արժեքի մասին տեղեկատվությունը ներկայացված է աղյուսակում: 

 

 

Ֆակուլտետ

 

Ուսման տևողություն

Տարեկան ուսման վարձ հայերեն և ռուսերեն լեզուներով ուսուցման համար սփյուռքահայերի համար (դրամով)

Տարեկան ուսման վարձ անգլերեն լեզվով ուսուցման համար սփյուռքահայերի համար (դրամով)

Բուհական կրթություն

Բուհական

կրթություն

Բուհական

կրթություն

Ընդհանուր բժշկություն

 6 տարի

 1 320 000

 

 1 600 000 

 

Ստոմատոլոգիա

 5 տարի

 1 320 000

 

 1 600 000

Դեղագիտություն

 5 տարի

 900 000

 

 1 400 000

Նախապատրաստական բաժին

 1 տարի

 500 000

 800 000

 

Կլինիկական օրդինատուրայում (ռեզիդենտուրա) սովորելու ժամկետը, կախված մասնագիտությունից, տեւում է 2-ից մինչեւ 4 տարի: Օտարերկրյա քաղաքացիների համար ուսման տարեկան վարձը՝ ԵՊԲՀ շրջանավարտների համար՝ 1 800 000 դրամ, այլ համալսարանների շրջանավարտների համար՝ 2 000 000 դրամ:  

Նշում

  • Փոխարժեքն ամեն օր թարմացվում է ՀՀ Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում՝ www.cba.am.
  • Ուսման վարձը ուսման ողջ ժամանակահատվածի ընթացքում փոփոխության ենթակա չէ:
  • Ցանկացողներին տրամադրվում է Հանրակացարան: Հանրակացարանի սենյակները երկու և երեք տեղանոց են:
  • Բոլոր ուսանողները պետք է ունենան պարտադիր բժշկական ապահովագրություն:
  • Համալսարանի և ուսանողի միջև կնքվում է պայմանագիր:

 

Դիմորդը ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

  1. Դիմում (բեռնել);
  2. Դիմում-հարցաթերթիկ (բեռնել);
  3. Տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին: Տեղեկանքը պետք է ներառի նաև դիմորդի պատվաստումային կարգավիճակը: 
  4. Անձնագրի պատճեն;
  5. Ծննդյան վկայականի նոտարական վավերացված պատճենը կամ մկրտության վկայականի պատճենը (սփյուռքահայ դիմումատուների համար);
  6. Կրթական աստիճանի մասին փաստաթղթի (գնահատականներով) թարգմանված և նոտարական վավերացված պատճենը, իսկ առանձին երկրների դեպքում (ապոստիլի մասին կոնվենցիայի մասնակից երկրներ)՝ ապոստիլի վավերացված պատճենը;
  7. 3x4 չափի 6 լուսանկար;
  8. Ինքնակենսագրություն (CV);
  9. Հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար ընտրված մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով 20 էջ ծավալով:

Դիմորդի կողմից ներկայացվող փաստաթղթերի փաթեթը ոչ ամբողջական  կամ թերի լինելու դեպքում դիմորդի փաստաթղթերը չեն ուսումնասիրվելու։ 

 

Փաստաթղթերի ներկայացման կարգը 

Դիմորդը, կա՛մ նրա լիազորված անձը, կա՛մ ուսումնական հաստատության ներկայացուցիչը վերոնշյալ կետերով (1-9) պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն Նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները պետք է ուղարկեն secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին։

Գիտելիքների գնահատման ընթացքում դիմորդը, կա՛մ նրա լիազորված անձը, կա՛մ ուսումնական հաստատության ներկայացուցիչը պարտավոր են Նախարարության էլեկտրոնային հասցեին ուղարկած 1-9-րդ կետերով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները ներկայացնել Նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն:

Համաձայն փաստաթղթերի ներկայացման ժամկետների՝ դիմումներն ու փաստաթղթերը Նախարարությունում ընդունվում են աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, ընդմիջում՝ 13:00-ից մինչև 14:00-ն:

 

 

Փաստաթղթերի և ընդունելության քննությունների ժամկետները

Փաստաթղթերի ընդունման ժամկետը՝ 15․06․2023-ից մինչև 22.09.2023թ.

Քննությունները կկազմակերպվեն մինչև 29.09.2023 թթ. ժամանկահատվածում:

Նախապատրաստական բաժնի ընդունելության համար՝ դիմել 15.06.2023-ից մինչեւ 10.11.2023: 

 

Մինչև օգոստոսի 25-ը փաստաթղթերը ԿԳՄՍ նախարարություն ներկայացրած դիմորդների համար ընդունելության քննությունները կկազմակերպվեն օգոստոսի 28-ից 31-ն ընկած ժամանակահատվածում: 

 

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ 2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ 

Այն դիմորդները, որոնք ներկայացրել են փաստաթղթերը ԿԳՄՍ նախարարություն մինչև 2023թ. օգոստոսի 25-ը ներառյալ, կարող են հանձնել ընդունելության քննությունները հետևյալ ժամանակացույցով.

 

Առարկա

Օր

Ժամ

Արդյունքների հայտարարություն

Անգլերեն լեզու

 

29.08.2023

11:00

Նույն օրը ժամը 14:00-ից հետո՝ Համալսարանում

Կենսաբանություն

 

30.08.2023

11:00

Նույն օրը ժամը 15:00-ից հետո՝ Համալսարանում

Քիմիա

 

31.08.2023

11:00

Նույն օրը ժամը 15:00-ից հետո՝ Համալսարանում

Ֆիզիկա

 

31.08.2023

11:00

Նույն օրը ժամը 15:00-ից հետո՝ Համալսարանում


Նշումներ.

  • Այն դեպքում, երբ դիմորդն ընտրել է որպես քննական Քիմիա և Ֆիզիկա առարկաները, Քիմիա առարկայի քննությունը կկազմակերպվի օգոստոսի 30-ին:
  • Դիմորդը պետք է ԵՊԲՀ ներկայանա քննության մեկնարկից 30 րոպե առաջ և գտնվի Համալսարանի բակի/ներքին մուտքի տարածքում՝ մինչև նրան կրհրավիրեն քննության:
  • Դիմորդի ներկայությունը արդյունքների հայտարարության ժամանակ պարտադիր է:

 

 

Ընդունելության քննությունների անցկացման կանոնները

ԵՊԲՀ ընդունելության համար դիմելուց և փաստաթղթերը ներկայացնելուց հետո անհրաժեշտ է ծանոթանալ «ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ», այնուհետև լրացնել «ԴԻՄՈՐԴԻ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ»

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետևյալ բաժիններին.

Սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.՝ + 374 10-599-647)

Արտաքին կապերի բաժին (հեռ.՝ + 374 10-599-646)

 

Օտարերկրյա քաղաքացիների ընդունելության քննությունների առարկաների թեմաները.

Ֆիզիկա (հայերեն)

Քիմիա (հայերեն)

Կենսաբանություն (հայերեն)

 

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ավարտին շնորհվում է բժշկի որակավորում: Մասնագիտությունը՝ բուժական գործ։

Ստոմատոլոգիական ֆակուլտետի ավարտին շնորհվում է բժիշկ-ստոմատոլոգի որակավորում: Մասնագիտությունը՝ ստոմատոլոգիա:

Դեղագիտական ֆակուլտետի ավարտին շնորհվում է դեղագիտության մագիստրոսի որակավորում: Մասնագիտությունը՝ դեղագիտություն։

 

ԵՊԲՀ Հասցե' ՀՀ, 0025, ք. Երևան, Կորյունի 2

Հեռ.` +374 10 301 060, +37410 560 594,

Ֆաքս՝ + 37410 529 605

E-mail: info@ysmu.am, international@ysmu.am

 

 

«Մասնագիտություն». Առողջապահության ոլորտի կաևոր, բայց ոչ «բժշկական» մասնագետները 22.08.2023

23.08.2023
Առողջապահական համակարգի այս մասնագետները բժիշկ չեն, հիվանդին չեն բուժում, բայց առանց իրենց չի կարող արդյունավետ գործել ...