2021թ. փետրվարի 19-21-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Տեխնոլոգիաների և գիտելիքների փոխանցման կենտրոնի ստեղծման առաջին քայլերը» թեմայով ուսանողների և երիտասարդ գիտնականների ձմեռային դպրոցը: Դպրոցին մասնակցում էին ԵՊԲՀ ուսանողներն ու երիտասարդ գիտնականները: Թեմայի շրջանակներում ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, կ.գ.դ, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը ներկայացրեց բուհի ընթացիկ ծրագրերը, նպատակներն ու սպասվելի արդյունքները: Նա անդրադարձավ նաև ԱՐՄԴՕԿՏ ծրագրին, ներկայացրեց ծրագրի ընթացիկ փուլերը և սպասվելիք արդյունքները:
ARMDOCT ծրագիրը նպատակ ունի բարեփոխելու դոկտորական կրթությունը Հայաստանում Զալցբուրգի սկզբունքներին համահունչ՝ ազգային քաղաքականության և իրավական կարգավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։