Միավորել և աջակցել կենսաբժշկական գիտությունների ոլորտում ներգրավված երիտասարդ հետազոտողներին (օրդինատոր, ասպիրանտ, հայցորդ, երիտասարդ մասնագետ):
Բացահայտել ոլորտում առկա խնդիրները, ուսումնասիրել, բարձրաձայնել և առաջարկել համապատասխան լուծումներ:
Ստեղծել գիտական միջավայր և խթանել երիտասարդների ներգրավվածությունը գիտահետազոտական աշխատանքներում:
Խնդիրները
Հայտնաբերել և համախմբել էնտուզիազմով և գիտության հանդեպ սեր ունեցող երիտասարդներին
Կազմակերպել տարբեր սեմինարներ, գիտական դպրոցներ և պրակտիկ կուրսեր ուղղված երիտասարդների հետազոտական հմտությունների զարգացմանը և գիտական գրագրության բարձրացմանը
Ստեղծել նոր կապեր ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային երիտասարդական կառույցների հետ
Աջակցել երիտասարդ հետազոտողների խնդիրների բարձրաձայնմանը և փնտրել խնդիրների լուծման միջոցներ
Մշակել և առաջարկել մեթոդներ երիտասարդների կողմից գիտահետազոտական աշխատանքների իրականացումը խրախուսելու և գիտությունն առավել հրապուրիչ դարձնելու համար