Նպատակներն ու խնդիրները
SAFEMED+ի հիմնական նպատակն է բարելավել Հայաստանի, Վրաստանի և ՈՒկրաինայի բժշկական կրթության որակը՝ բժշկական ուսումնական ծրագրում բժշկական սիմուլյացիոն մեթոդների ներդրմամբ:
SAFEMED+ի առանձնահատուկ նպատակներն են՝
Հմտությունների վրա հիմնված բժշկական կրթության ծրագրային ռեֆորմ՝ կլինիկական հմտությունների զարգացման ուղղվածությամբ:
Գործընկեր բուհերի կլինիկական հմտությունների լաբորատորիաների ստեղծում/բարելավում
«Մանեկեն-հիվանդ» (մանեկեն՝ սիմուլյատորներ, մոդելներ, մանեկեններ) և «մարդ-հիվանդ» (ստանդարտացված հիվանդ, սիմուլյացված հիվանդ, հիբրիդային սիմուլյացիա) սիմուլյացիայի իրականացում/զարգացում
Կլինիկական հմտությունների գնահատման մեթոդոլոգիայի և գործիքակազմի զարգացում/իրականացում՝ կառուցվածքային և ամփոփիչ գնահատման նպատակով (ներառյալ օբյեկտիվ կառուցվածքային կլինիկական քննություն OSCE)
Հմտությունների վրա հիմնված բժշկական կրթության սկզբունքների իրազեկման խթանում
Հեռահար խորհրդակցություններ իրականացնելու նպատակով Կլինիկական հմտությունների լաբորատորիաների տարածաշրջանային ցանցի հարթակի նախապատրաստում, որը կաջակցի հանրային առողջապահության համակարգի ամրապնդմանը
Գործունեություն և մեթոդոլոգիա
Ծրագրի մեթոդաբանությունը նախատեսում է համագործակցային մոտեցում, որը հնարավորություն կտա առանց նախնական փորձ ունեցող կարողությունների զարգացման ծրագրեր ունեցող մարդկանց իմանալ, թե ինչպես են գործում նախագծի իրականացման համար համապատասխան գործընթացները, որոնք են ուսումնական պլանի մշակման ընդհանուր մոտեցումները իրենց հետաքրքրող ոլորտներում, լավագույն փորձի օրինակները և այլն:
Ծրագրի աշխատանքային խմբերի համատեղ աշխատանքի համար կարևոր կլինի օգտագործել նույն բժշկական տաքսոնոմիաները, համապատասխան տերմինաբանությունը (բժշկական, տեխնոլոգիական); ծրագրի ղեկավարների, տեղական համակարգողների և մասնագիտացված աշխատանքային խմբերի կամ անհատների միջև առաջադրանքների ավելի լավ փոխանցման համար՝ երաշխավորելու համար սեփականության զգացումը` ի շահ գործընկեր բուհերի:
Համակարգողների աշխատանքների բարելավման նպատակով ԵՄ փորձագետները կօգնեն սահմանել բարձր չափանիշներ թիմի անդամների և ծրագրի բոլոր շահագրգիռ կողմերի համար՝ կապված նախագծի իրականացման և համապատասխան հաշվետվությունների հետ: Ծրագրի համակարգող Թբիլիսիի բժշկական ակադեմիան կապահովի տեղեկատվության տարածման պլատֆորմի ստեղծումը, ֆինանսական խնդիրները և զեկույցները, ընդհանուր հաշվետվությունները և կառավարման առաջադրանքները, իսկ Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանը կապահովի հետևողական մոտեցում՝ հիմնված կառավարման լայն փորձի վրա և կօգնի ստանդարտացնել գործընթացները, գործիքներն ու հմտությունները:
Ծրագրի իրականացումը կկառուցվի հետևյալ տրամաբանական փուլերի համաձայն.
Ծրագրի ավարտին ակնկալվող արդյունքները Հայաստանի համար