• Հայ
  • Рус
  • Eng

Ընդհանուր բժշկության

Պատմություն

Կազմավորվել է 1999 թ.-ին՝ մինչ այդ ինքնուրույն գործող բուժական, մանկաբուժական և բժշկական կանխարգելման ֆակուլտետների միավորման հիման վրա և, փաստորեն, համարվում է բուժական ֆակուլտետի իրավահաջորդը: Բուժական ֆակուլտետը հիմնադրվել է 1920թ.-ին: 1927թ.-ին ֆակուլտետն ավարտել են առաջին 32 բժիշկ-շրջանավարտները:

Պատմություն

Կազմավորվել է 1999 թ.-ին՝ մինչ այդ ինքնուրույն գործող բուժական, մանկաբուժական և բժշկական կանխարգելման ֆակուլտետների միավորման հիման վրա և, փաստորեն, համարվում է բուժական ֆակուլտետի իրավահաջորդը: Բուժական ֆակուլտետը հիմնադրվել է 1920թ.-ին: 1927թ.-ին ֆակուլտետն ավարտել են առաջին 32 բժիշկ-շրջանավարտները:
Ֆակուլտետի առաջին դեկանը (մինչև 1937թ.) եղել է Ս.Խ. Բաղդասարյանը, որը միաժամանակ ղեկավարել է սոցիալական հիգիենայի ամբիոնը: Հետագայում բուժական ֆակուլտետի դեկանի պաշտոնը վարել են դոցենտ Ռ.Ա. Աղասարյանը, պրոֆեսորներ Գ.Ա. Մինասյանը, Վ.Գ. Մխիթարյանը, Ա.Հ. Բեգլարյանը, Վ.Զ. Գրիգորյանը, դոցենտ Լ.Ա. Ֆրանգուլյանը, պրոֆեսորներ Ռ.Ս. Մամիկոնյանը, Վ.Պ. Հակոբյանը, Վ.Ա. Շեկոյանը, Ս.Խ. Գրիգորյանը, Ա.Գ. Հարությունյանը, Մ.Մ. Միրիջանյանը, Ս.Ա.Ավետիսյանը, Ն.Բ.Շահվերդյանը և Ա.Թ.Փափազյանը: Ներկայումս դեկանատը ղեկավարում է Կ. Մ. Բարոյանը:

 

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցումը
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի բազային կրթությունը ներկայումս կազմակերպվում է 6 տարի տևողությամբ անընդհատ ինտեգրված ծրագրով: Դրան հաջորդում է կրթության հետդիպլոմային փուլը՝ մինչև 4 տարի տևողությամբ: Ուսուցումը կազմակերպվում է հայերենով: Ներկայումս ֆակուլտետում սովորում են շուրջ 3000 ուսանողներ: Ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ մասնագիտական և հարակից կլինիկական առարկաներ: Գործնական պարապմունքների ընթացքում լայնորեն կիրառվում են ուսումնական ֆանտոմներ, մուլյաժներ, դիդակտիկ նյութեր: Մագիստրատուրայում ուսումնառության ընթացքում ուսուցումն ուղեկցվում է գործնական հմտությունների կատարելագործմամբ:
Անընդհատ ինտեգրված ուսուցումը ավարտելուց հետո շրջանավարտներին տրվում է «բուժական գործ» մասնագիտությամբ բժշկի որակավորում:
Մասնագիտական առարկաների դասավանդումն իրականացվում է հետևյալ ամբիոններում՝
• ներքին հիվանդությունների ռևմատալոգիայի, պուլմոնոլոգիայի և նեֆրոլոգիայի, գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոններ
• վիրաբուժության թիվ 1, թիվ 3, թիվ 4 ամբիոններ,
• մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1, թիվ 2 ամբիոններ,
• մանկաբուժության թիվ 1, թիվ 2 ամբիոններ:

 

«Բուժական գործ» մասնագիտության կրթական ծրագիր
«Բուժական գործ» մասնագիտության կրթական ծրագրով բազային կրթությունն իրականացվում է 6-ամյա անընդհատ և ինտեգրացված ծրագրով: Սահմանված 12 կիսամյակներից յուրաքանչյուրի ուսումնական ծանրաբեռնվածությունը 30 ECTS կրեդիտ է: Տարեկան ծանրաբեռնվածությունը 60 ECTS կրեդիտ է, 1 կրեդիտը համարժեք է 30 ակադեմիական ժամի: Ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ մասնագիտական և կլինիկական հարակից առարկաներ: Ծրագրի ավարտին շրջանավարտը ստանում է «Բուժական գործ» մասնագիտությամբ բժշկի որակավորում:
Տեսական դասընթացների ուսուցման գործընթացն իրականացվում է համալսարանական մասնաշենքերում /կենսաքիմիական, վարչական, լաբորատոր, անատոմիական/, կլինիկական դասընթացների ուսուցման գործընթացը՝ համալսարանի սիմուլյացիոն կենտրոնում, համալսարանական հիվանդանոցային համալիրներում /«Մուրացան» և «Հերացի»/, պոլիկլինիկաներում /«Մուրացան» և «Հերացի»/, նշված համալիրներին կից կլինիկական ախտորոշիչ, ախտաբանական լաբորատորիաներում և հանրապետության բուժկանխարգելիչ այլ հաստատություններում տեղակայված համալսարանական կլինիկական բազաներում: Ուսուցման գործընթացն իրականացնում է ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Կլինիկական ամբիոններում դասավանդվող դասախոսները պրակտիկ բժիշկներ են:

Դասավանդվող դասընթացների ցանկն ըստ կուրսերի
I կուրս
Տեսական դասընթացներ՝ ընդհանուր քիմիա, կենսաօրգանական քիմիա, կենսաբանություն, մարդու անատոմիա, հյուսվածաբանություն, մաթեմատիկա և բժշկական ինֆորմատիկա, վիճակագրություն, բժշկական ֆիզիկա, լատիներեն լեզու և տերմինաբանություն, ԸԶՊ, հայ ժողովրդի պատմություն, բժշկության պատմություն, հայոց լեզու և բժշկական տերմինաբանություն, օտար լեզու /էլեկտիվ/, ռուսաց լեզու /էլեկտիվ/, ֆիզիկական դաստիարակություն
Կլինիկական դասընթացներ՝ առաջին բժշկական օգնություն

II կուրս
Տեսական դասընթացներ՝ մարդու անատոմիա, հյուսվածաբանություն, նորմալ ֆիզիոլոգիա, կենսաքիմիա, մանրէաբանություն, տեղագրական անատոմիա, ԲԾԿՄ, փիլիսոփայություն, բժշկական հոգեբանություն, բիոէթիկա, օտար լեզու /ընտրովի/, ռուսաց լեզու /ընտրովի/, ֆիզիկական դաստիարակություն
Կլինիկական դասընթացներ՝ ուսումնական պրակտիկա


III կուրս
Տեսական դասընթացներ՝ ախտաբանական անատոմիա, ախտաֆիզիոլոգիա, մանրէաբանություն, օպերատիվ վիրաբուժություն, ֆարմակոլոգիա, ընդհանուր հիգիենա և էկոլոգիա, առողջապահական իրավունք, օտար լեզու /ընտրովի/, ռուսաց լեզու /ընտրովի/, ֆիզիկական դաստիարակություն
Կլինիկական դասընթացներ՝ ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա, ընդհանուր վիրաբուժություն, ուսումնական պրակտիկա

IV կուրս
Տեսական դասընթացներ՝ հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում, հիգիենա, էկոլոգիա
Կլինիկական դասընթացներ՝ ներքին հիվանդություններ, վիրաբուժական հիվանդություններ, դիմածնոտային վիրաբուժություն, ռազմական թունաբանություն, մանկաբարձություն, աչքի հիվանդություններ, ճառագայթային ախտորոշում, նյարդաբանություն, քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ, կլինիկական իմունոլոգիա և ալերգոլոգիա, բժշկական գենետիկա, արյունաբանություն, ընդհանուր ֆիզիոթերապիա, ուրոլոգիա, անդրոլոգիա

V կուրս
Կլինիկական դասընթացներ՝ ներքին հիվանդություններ, վիրաբուժական հիվանդություններ, մանկաբուժություն, գինեկոլոգիա, էնդոկրինոլոգիա, համաճարակաբանություն, հոգեբուժություն, ուռուցքաբանություն, ֆթիզիատրիա, վարակիչ հիվանդություններ, նյարդավիրաբուժություն, վնասվածքաբանություն և օրթոպեդիա, մաշկավեներաբանություն, կլինիկական ֆարմակոլոգիա

VI կուրս
Կլինիկական դասընթացներ՝ ներքին հիվանդություններ, վիրաբուժական հիվանդություններ, մանկաբարձություն և գինեկոլոգիա, արտակարգ իրավիճակների բժշկություն, մանկական վիրաբուժություն, ռազմադաշտային թերապիա, ռազմադաշտային վիրաբուժություն, սեկցիոն կուրս, կլինիկական պաթոլոգիա, սպորտային բժշկություն, ռեաբիլիտոլոգիա, պրոկտոլոգիա, վարակիչ հիվանդություններ, դատական բժշկություն, արյունաբանություն, տրանսֆուզիոլոգիա, ընտանեկան բժշկություն, ռեանիմացիա, ինտենսիվ թերապիա։

 


2022-2023 ուստարվա ավարտական պետական քննական հարցաշարեր

2021-2022 ուստարվա ավարտական պետական քննական հարցաշարեր

Դեկանատ
Ֆակուլտետը ղեկավարում է դեկանը: Դեկանատը ֆակուլտետի ղեկավար մարմինն է, որը զբաղվում է ուսումնամեթոդական, գիտական, կազմակերպչական և կարգապահական աշխատանքներով: Այն ծավալում և կոորդինացնում է ամբիոնների և ուսանողների հետ տարվող ամենօրյա աշխատանքները: Դեկանատին կից գործում է ֆակուլտետի ուսումնագիտական խորհուրդը և ուսանողական դեկանատը:

Ֆակուլտետի կազմում գործում է 35 ամբիոն

Ֆակուլտետի խորհրդի կազմը

Դեկանատ