• Հայ
  • Рус
  • Eng

ԵՊԲՀ հետազոտողներից մի քանիսը միջազգային համագործակցության շրջանակներում իրենց հետազոտական աշխատանքների որոշակի հատվածներ իրականացնում են արտերկրում՝ տարբեր կրթաթոշակային, գիտայցելության և այլ տիպի ծրագրերի միջոցներով:

  1. «Ուռուցքաբանություն» մասնագիտությամբ առկա ուսուցմամբ Պ/Պ ասպիրանտ Գևորգ Թամամյանը 2014թ. մայիսի 19-ից մինչև 2015թ. մարտի 30-ը ատենախոսության պլանով նախատեսված գիտահետազոտական աշխատանքներ կատարելու նպատակով ուղեգրվել է Բրյուսել՝ Եվրոպայի քաղցկեղի հետազոտության և բուժման կազմակերպություն
  2. «Կենսաքիմիա» մասնագիտությամբ հեռակա ուսուցմամբ Պ/Պ ասպիրանտ Դիանա Երեմյանը ուղեգրվել է Գերմանիայի «Ալբերտ-Լյուդվիգ» համալսարանի նեյրոգիտնականների կենտրոն՝ DAAD գիտական համագործակցություն շրջանակներում:
  3. «ԼՕՌ հիվանդություններ» մասնագիտությամբ առկա ուսուցմամբ Պ/Պ ասպիրանտ Գոռ Անանյանը ուղեգրվել է Գերմանիայի Մյունխենի Արաբելլա հիվանդանոցի ԼՕՌ հիվանդությունների բաժանմունք՝ ատենախոսության պլանով նախատեսված կլինիկական և գիտահետազոտական աշխատանքներ կատարելու նպատակով:
  4. «Նյարդաբանություն» մասնագիտությամբ հեռակա ուսուցմամբ Պ/Պ ասպիրանտ

Էլվիրա Խաչատրյանը ՛՛Erasmus Mundus Action 2՛՛-ի շրջանակներում իրականացվող ՛՛ALRAKIS South Caucasus՛՛ ծրագրով շահել է կրթաթոշակի ծրագիր և ուղեգրվել է Բելգիա՝ Լեուվենի կաթոլիկ համալսարան, ատենախոսության պլանով նախատեսված կլինիկական և գիտահետազոտական աշխատանքներ կատարելու նպատակով:

«Մասնագիտություն». Առողջապահության ոլորտի կաևոր, բայց ոչ «բժշկական» մասնագետները 22.08.2023

23.08.2023
Առողջապահական համակարգի այս մասնագետները բժիշկ չեն, հիվանդին չեն բուժում, բայց առանց իրենց չի կարող արդյունավետ գործել ...