• Հայ
  • Рус
  • Eng

Եվրամիության կողմից համաֆինանսավորվող Erasmus + ARMDOCT և MINERVA նախագծերի կոնսորցիումի անդամները հանդիպել են փորձի փոխանակման և միջնախագծային խորհրդատվության շրջանակներում:

Հեռավար հանդիպմանը մասնակցում էին ԵՊԲՀ ARMDOCT և MINERVA աշխատանքային թիմերը: 

«Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարման եվ հանրամատչելի գիտության կարողությունների զարգացում» (MINERVA) ծրագրի  տեղական համակարգողը՝ Երևանի պետական համալսարանի միջազգային համագործակցության գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Մարկարովը, ներկայացրեց ծրագրի գործունեությունը, առաջիկա անելիքները և սպասվող արդյունքները:

Այնուհետև «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին եւ եմ փորձին համապատասխան» (ARMDOCT) ծրագրի համակարգող, Եվրասիա միջազգային համալսարանի հետազոտական ինկուբատորի ղեկավար Արևիկ Օհանյանը ներկայացրեց դոկտորական կրթության բարեփոխման ընթհանուր նպատակները և նախատեսվող քաղաքականությունը և ինստիտուցիոնալ բարեփոխումները, ինչպես նաև ծրագրի իրականացման առաջին տարվա ընթացքում ձեռք բերված արդյունքները:

Զեկույցներին հաջորդեց քննարկումները՝ կապված բաց գիտության և դոկտորանտուրայի պահանջների հետ:

 

«Մասնագիտություն»․ Նրանք ոչ միայն կարող են կառավարել ցավը, այլև անզգայացնել 18.07.2023

21.07.2023
Անեսթեզիոլոգիա. առողջապահության ամենաբարդ և միաժամանակ ամենապահանջված ուղղություններից մեկը, առանց որի այսօր անհնար է ...