• Հայ
  • Рус
  • Eng

Դեղագիտական

Պատմություն

Երևանի բժշկական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետը հիմնադրվել է 1972 թվականին: Այն իր մեծ ավանդն ունի Հայաստանի դեղագործական ծառայությանը բարձրորակ կադրերով ապահովելու գործում:

Պատմություն

Երևանի բժշկական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետը հիմնադրվել է 1972 թվականին: Այն իր մեծ ավանդն ունի Հայաստանի դեղագործական ծառայությանը բարձրորակ կադրերով ապահովելու գործում: Մինչ ֆակուլտետի ստեղծումը հանրապետությունում պատրաստվում էին միայն միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող մասնագետներ, իսկ   բարձրագույն դեղագործական կրթություն ստանալու համար Հայաստանի երիտասարդները հիմնականում մեկնում էին Ռուսաստան և սովորում  Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական կամ Պյատիգորսկի դեղագործական ինստիտուտներում: Ֆակուլտետի ստեղծման գործում անուրանալի է այդ ժամանակ Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր Է.Ս. Գաբրիելյանի ավանդը:

Դեղագործական ֆակուլտետի մասնագիտական ամբիոնների  դասախոսական կազմի համալրումը իրականացվեց ինչպես բժշկական ինստիտուտի կադրերով, այնպես էլ հանրապետության այլ բուհերի համապատասխան մասնագետներով և Մոսկվայում, Պյատիգորսկում բարձրագույն դեղագործական կրթություն ստացած խոստումնալից երիտասարդներով: 1977թ. Ֆակուլտետն ավարտեցին առաջին 25 դեղագետ/պրովիզոր/-շրջանավարտները: Ֆակուտետի աշխատանքներն  իր ստեղծման օրվանից մինչև 1998 թվականը անմիջականորեն ղեկավարվում էր միացյալ՝ մանկաբուժական-դեղագործական, սանիտարահիգիենիկ-դեղագործական, ստոմատոլոգիական-դեղագիտական դեկանատների կողմից: Այդ տարիներին ֆակուլտետը ղեկավարել են դոց. Լ.Խ. Մանուկյանը, դոց. Ջ.Ղ. Գևորգյանը, դոց. Ի.Բ. Ազիզյանը, դոց. Շ.Ա. Քոսյանը, դոց. Ա.Թ. Թադևոսյանը, դոց. Ա.Ձ. Համբարձումյանը, դոց. Ա.Դ. Քանքայանը: 1999 թվականից ֆակուլտետի դեկանատն առանձնացավ, որի առաջին դեկանը դարձավ Բագրատ Ենոքյանը: 2000 թվականից մինչև 2011 թվականը ֆակուլտետի դեկան է ընտրվել Հասմիկ Հասրաթյանը: 2011 թվականից առ այսօր ֆակուլտետի դեկանն է Բագրատ Ենոքյանը:

 

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցումը դեղագիտական ֆակուլտետում կազմակերպվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ֆակուլտետում սովորում են ինչպես տեղացի  այնպես էլ օտարերկրացի ուսանողներ:

Ֆակուտետը համագործակցում է հանրապետության դեղագործական, առողջապահական կազմակերպությունների, դեղատների, դեղագործական գործարանների և գիտահետազոտական ինստիտուտների հետ:

Ֆակուլտետի հազարավոր շրջանավարտները աշխատում են հանրապետությունում և արտերկրում:

2006-2007 ուստարվանից ֆակուլտետն անցավ  բուհական ուսուցման երկաստիճան՝ բակալավր/մագիստրոս  համակարգին: 2010 թվականին ֆակուլտետն ավարտեցին առաջին բակալավր շրջանավարտները, իսկ 2012-ին մագիստրոսները:

2017-2018 ուստարում դեղագիտական ֆակուլտետում սովորում են   267 ուսանող, այդ թվում 236 ուսանողներ բակալավրիատում և  31 ուսանող մագիստրատուրայում:

Ուսուցում

Դեղագիտական ֆակուլտետում ուսանողներն ստանում են Ֆարմացիա մասնագիտության բազային կրթություն, որն իրականացվում է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով:

Ֆարմացիայի բակալավրի կրթական ծրագիր

Մասնագիտությունը՝ ֆարմացիա

Որակավորումը՝ Ֆարմացիայի բակալավր

Տևողությունը՝ 4 տարի

Ուսումնական տարին բաղկացած է 8 կիսամյակներից, որոնցից յուրաքանչյուրի  ուսումնական ծանրաբեռնվածությունը 30 ECTS կրեդիտ է: Տարեկան ծանրաբեռնվածությունը 30 ECTS կրեդիտ է, մեկ կրեդիտը համարժեք է 30 ակադեմիական ժամի: ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ մասնագիտական և հարակից առարկաներ: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է համալսարանական մասնաշենքերում, համալսարանական կլինիկաներում, դեղատներում, դեղագործական գործարաններում, գիտահետազոտական հաստատություններում:

Բակալավրիատում դասավանդվող առարկաների ցանկն ըստ կուրսերի

I կուրս
Տեսական դասընթացներ՝ Ընդհանուր քիմիա, Օրգանական քիմիա, Կենսաբանություն, Մաթեմատիկա, բժշկական ինֆորմատիկա, վիճակագրություն, Բժշկական ֆիզիկա, Ֆիզիոլոգիա անատոմիայի հիմունքներով, Լատիներեն լեզու, Հայոց լեզու, հայերեն տերմինաբանություն, Հայ ժաղովրդի պատմություն, Ֆարմացիայի պատմություն, Օտար լեզու \էլեկտիվ\, Ռուսաց լեզու \ էլեկտիվ\, Ընդհանուր զինվորական պատրաստություն, Ֆիզդաստիարակություն, Ֆիզիկական և կոլոիդայի քիմիա, Անալիտիմ քիմիա, Բուսաբանություն, Բիոէթիկա, Ախտաբանություն։
Մասնագիտական դասընթացներ՝ Առաջին բժշկական օգնություն
II կուրս
Տեսական դասընթացներ՝ Բժշկական հոգեբանություն, Փիլիսոփայություն, ԲԳԱԿ, Մանրէաբանություն, Ֆիզիոլոգիա անատոմիայի հիմունքներով, Օտար լեզու \ ֆակուլտատիվ\, Ռոսաց լեզու \ ֆակուլտատիվ\, Ֆիզդաստիարակություն \ ֆակուլտատիվ\, Ուսումնական պրակտիկա բուսաբանություն առարկայից, Ախտաբանություն,Առողջապահական իրավունք։
III կուրս
Տեսական դասընթացներ՝ Օտար լեզու \ ֆակուլտատիվ\, Ռուսաց լեզու \ ֆակուլտատիվ\, Անհետաձգելի բժշկություն։
Մասնագիտական դասընթացներ՝ Ֆարմակոլոգիա, Ֆարմակոգնոզիա, Դեղերի քիմիա, Դեղագործական տեխնոլոգիա \դեղատնային \, Դեղագործության կառավարում և մարկետինգ, Ուսումնա-արտադրական պրակտիկա դեղագործական տեխնոլոգիա, դեղագործական քիմիա և ֆարմակոգնոզիա առրկաներից,Ֆարմակոլոգիա, Կլինիկական ֆարմակոլոգիա, Դեղագործական տեխնոլոգիա \գործարանային\, Դեղագործական կենսատեխնոլոգիա, Դեղագործական քիմիա, Թունաբանական քիմիա։
IV կուրս
Տեսական դասընթացներ՝ Հիգիենա և Էկոլոգիա, Թունաբանություն։
Մասնագիտական դասընթացներ՝ Դեղաբուսական հումքի և բուսական պատրաստուկների ստանդարտավորում, Ուսմնա-արտադրական պրակտիկա դեղագործության կառավարում և մարկետինգից, Ուսումնա-արտադրական պրակտիկա դեղագործական քիմիայից, Ուսումնա-արտադրական պրակտիկա դեղերի գործարանային տեխնոլոգիայից։

Ֆարմացիայի կրթական ծրագրի շրջանավարտը պետք է պատրրաստ լինի իրականացնելու հետևյալ մասնագիտական գործառույթները.

ա) ընդհանուր դեղագիտական

բ) ինովացիոն մարկետինգային

գ) տեղեկատվական քարոզչական

դ) կրթադաստիարակչական

ե) գիտահետազոտական

զ) կազմակերպչական-կառավարչական

 

Ֆարմացիայի բակալավրի կրթական ծրագրի վերջնարդյունքներն են

  1. դեղատներում դեղերի պատրաստումը
  2. դեղագործական գործարաններում դեղերի պատրաստման(արտադրության) գործընթացի մասնակցությունը
  3. դեղաբուսական հումքի պահեստավորմամբ պայմանավորված բոլոր գործառույթների կազմակերպումը և իրականացումը
  4. դեղերի և հարբժշկական նշանակության ապրանքների մատակարարում՝ մանրածախ և մեծածախ իրացմամբ
  5. Տարբեր խմբերի դեղագործական ապրանքների հանդեպ պահանջարկի գնահատումը
  6. Դեղերի և դեղագործական հումքի որակի հսկման իրականացումը մշակման, ստացման, բաշխման, պահպանման և կիրառման փուլերում
  7. Դեղերի և դեղագործական հումքի դեղագիտական անալիզով պայմանավորված բոլոր գործառույթների իրականացում
  8. Դեղագործական հումքի ֆարմակոգնոստիկ անալիզի կատարումը
  9. Դեղերի և դեղագործական այլ ապրանքների ստանդարտ փաստաթղթավորման իրականացումը
  10. Բժիշկների շրջանում նոր դեղերի մասին տեղեկատվական աշխատանքի իրականացումը
  11. Դեղերն օգտագործելու վերաբերյալ բժշկական, դեղագործական ընկերությունների և հանրությանը խորհրդատվության տրամադրումը
  12. Արտակարգ իրավիճակներում տուժածներին նախաբժշկական օգնության ցուցաբերումը, դեղորայքի մատակարարման և կիրառման կազմակերպումը

 

Ֆարմացիայի բակալավրի կրթական ծրագրով նախատեսված բոլոր դասընթացները հաջողությամբ ավարտած, ուսումնական ծրագրերը լիովին կատարած ուսանողն անցնում է ամփոփիչ ատեստավորում, որը հնարավորություն է տալիս բացահայտելու ապագա մասնագետի տեսական և գործնական պատրաստվածությունը սույն կրթական ծրագրով սահմանված մասնագիտական խնդիրներին: Ամփոփիչ ատեստավորումը հաջողությամբ անցած շրջանավարտենրին տրվում է բարձրագույն կրթության դիպլոմ՝ ֆարմացիայի բակալավր որակավորում ֆարմացիա մասնագիտությամբ: Ֆարմացիայի բակալավրն իրավունք ունի իրականացնելու դեղագիտական գործունեություն՝ արտոնագրված դեղագետ-մասնագետի հսկողությամբ, ինչպես նաև կարող է շարունակել կրթությունը մագիստրատուրայում:

Ֆարմացիայի մագիստրոսի կրթական ծրագիր

Մասնագիտությունը՝ ֆարմացիա

Որակավորումը՝ Ֆարմացիայի մագիստրոս

Տևողությունը՝ 1 տարի

Մագիստրատուրա կարող են ընդունվել ֆարմացիայի բակալավրի դիպլոմ ունեցողները։ Ուստարին բաժանված է երկու կիսամյակներից, որոնցից յուրաքանչյուրի ուսումնական ծանրաբեռնվածությունը 30 ECTS կրեդիտ է, մեկ կրեդիտը համարժեք է 30 ակադեմիական ժամի։ Մագիստրատուրայում դասավանդվող առարկաների առավել խոր մասնագիտական ուղղվածությամբ են և դրանք հաղթահարելու համար պահանջվում է լուրջ մասնագիտական պատրաստվածություն։

Մագիստրատուրայում դասավանդվող  դասընթացների ցանկ.

I կուրս
Ոչ մասնագիտական դասընթացներ՝ Արտակարգ իրավիճակների բժշկություն, Կլինիկական իմունոլոգիա, ալերգոլոգիա․
Մասնագիտական դասընթացներ՝ Կլինիկական ֆարմակոլոգիա, Կլինիկական ֆարմացիա, Դեղագործական տեխնոլոգիա, Դեղագործական քիմիա, Ֆարմակոկինետիկա, Դեղագործության կառավարում և մարկետինգ, Դեղագործական ապրանքագիտություն, Դեղաբույսերի պաշարագիտություն ֆիտոթերապիա։
 

Կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո ֆարմացիայի մագիստրոսը, ի լրումն ֆարմացիայի բակալավրի ծրագրով նախատեսված կրթության վերջնարդյունքների, պետք է կարողանա նաև՝

  1. իրականացնել հիվանդների դեղագործական խորհրդատվություն՝ ֆիտոթերապիայի հարցերով,
  2. կազմել հավաքներ՝ տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների /սիրտ-անոթային, շնչառական, մարսողական, էնդոկրին/ բուժման և կանխարգելման նպատակով,
  3. մասնակցել դեղերի ընտրության, բուժման արդյունավետության և անվտանգության վերլուծման ու վերահսկման գործընթացին,
  4. մասնակցել յուրաքանչյուր հիվանդի համար դեղերի ռացիոնալ ընտրության գործընթացին՝ ապահովելով դեղերի վերաբերյալ համապատասխան խորհրդատվությունը,
  5. կատարել դեղաբուժման ընթացքում հսկում և գնահատում,
  6. դեղերի պատրաստման ժամանակ կիրառել կենսադեղագործական սկզբունքները՝ դեղերի որակը և արդյունավետությունը բարելավելու նպատակով,
  7. իրականացնել միևնույն ազդող նյութը պարունակող տարբեր ֆիրմաների կողմից արտադրված դեղերի կենսահամարժեքության համեմատական գնահատում,
  8. կազմակերպել դեղագործական ընկերությունների գործունեությունը՝ ներառյալ դեղագործական շուկայի հիմնական օղակների կառավարումը, դեղագործական կազմակերպությունների գործունեության ղեկավարումը, հիմնական ցուցանիշների գործունեության ուղղությունների պլանավորումը, ֆինանսավորման, կառավարման և հաշվառման կազմակերպումը, դեղագործական և բժշկական ապրանքների մարկետինգային հետազոտությունների անցկացումը,
  9. իրականացնել հարդեղագործական և բժշկական ապրանքների մատակարարում, դրանց որակի գնահատում, դիրքավորում և սեգմենտավորում,
  10. իրականացնել փորձարարական հետազոտություններ՝ դեղերի ակտիվ բաղադրատոմսերը, օժանդակ նյութերը, դեղահումքը, վերջնական արտադրանքի ֆիզիկա-քիմիական հատկությունները բացահայտելու, դրանց կենսադեղագործական և ֆարմակոկինետիկ հատկությունները գնահատելու նպատակով,
  11. ակտիվորեն մասնակցել դեղագործության ոլորտում կատարվող գիտական աշխատանքներին և հետազոտություններին։

 

Ֆարմացիայի մագիստրոսի կրթական ծրագրով նախատեսված բոլոր դասընթացները հաջողությամբ ավարտած, ուսումնական պլանները լիովին կատարած ուսանողն անցնում է ամփոփիչ ատեստավորում, որը հաջողությամբ ավարտած շրջանավարտներին տրվում է բարձրագույն կրթության դիպլոմ՝ «ֆարմացիայի մագիստրոս» որակավորում, «ֆարմացիա» մասնագիտությամբ։ Ֆարմացիայի մագիստրոսն իրավունք ունի իրականացնելու դեղագիտական ինքնուրույն գործունեություն, ինչպես նաև կարող է շարունակել կրթությունն ասպիրանտուրայում, ինչպես նաև շարունակական մասնագիտական կրթության և լրացուցիչ (նեղ) մասնագիտական կրթության համակարգերում։

 

Դեղագիտական ֆակուլտետի կառուցվածքը

Ֆակուլտետի հիմնական ուսումնական և գիտա-հետազոտական ստորաբաժանումներն ամբիոններն են: Ֆակուլտետի կառավարումն իրականացնում են   ֆակուլտետի դեկանը և խորհուրդը: 

 


2023-2024 ուս. տարվա ավարտական պետական քննական հարցաշարեր

ԴԵՂԱԳԻՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ

Ֆակուլտետի կազմում գործում է 12 ամբիոն

Դեղագիտական ֆակուլտետի ուսումնագիտական խորհրդի կազմ

Դեկանատ