«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում ներդրվել է ներանոթային ուլտրաձայնային հետազոտությունը, որը ռադիոլոգիական այլ մեթոդներից առավել արդյունավետ է պացիենտի անատոմիական վիճակը, սիրտը, արյունամատակարարող անոթները գնահատելու համար:
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայում իրականացվեց սրտի տրանսաորտալ փականի իմպլանտացիա (TAVI) սրտային ծանր անբավարարություն ունեցող հիվանդներին:
Օրեր առաջ ԵՊԲՀ գիտական խորհրդի նիստում մրցութային ընթացակարգով Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի ղեկավարումը կրկին վստահվեց բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Զարուհի Գևորգյանին:
Միանգամյա օգտագործման էլեկտրոնային ծխախոտների օգտագործումը լայն տարածում է գտնում երիտասարդների շրջանում՝ չնայած դեռ բացահայտված չէ դրանց ազդեցությունը ինչպես առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի վրա:
Մարդիկ, որոնք 24/7 ռեժիմով մեր կողքին են, նրանք փրկում են կյանքեր, առողջացնում են, կրթում են, լավացնում են կյանքի որակը, բուժում են գործով, խոսքով, նվիրված են իրենց առաքելությանը, պատասխանատու են, սրտացավ են, հոգատար են, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԵՆ։
2023թ. հունիսի 14-ին ամբողջ աշխարհում նշվում է Արյան դոնորի համաշխարհային օրը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ասամբլեայի կողմից 2005թ. որպես ամենամյա միջոցառում, պաշտոնապես հայտարարված այս օրը հատուկ հնարավորություն է տալիս նշելու և շնորհակալություն հայտնելու կամավոր դոնորներին` արյան նվիրատվության համար:
Զալցբուրգում օրեր առաջ աշխատանքն ամփոփել է Open Medical Institute-ի կողմից կազմակերպվող Weill Cornell Ինֆեկցիոն հիվադությունների սեմինարին, որին հաջողությամբ մասնակցել և մեր երկիրն է ներկայացրել համաճարակաբան, Համաճարակաբանության ամբիոնի ասիստենտ, Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի առաջին տարվա կլինիկական օրդինատոր Կուլիա Օհանը: