Մանկական ուռուցքաբանության ոլորտում շատ կարևոր է մասնագետների սերտ համագործակցությունը․ վստահ է ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր, Շվեդիայի Կարոլինսկա համալսարանական հիվանդանոցի մասնագետ, մանկական ուռուցքաբան, ոսկրածուծի փոխպատվաստման մասնագետ Ջասեկ Տոպորսկին։
Օրեր առաջ ԵՊԲՀ գիտական խորհրդի նիստում մրցութային ընթացակարգով Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի ղեկավարումը կրկին վստահվեց բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Զարուհի Գևորգյանին: