Առողջապահության համաշխարհային կազմակերպության Քաղցկեղի հետազոտությունների միջազգային գործակալության (IARC) Լաբորատոր ծառայության և բիոբանկի խմբի ղեկավար Զիսիս Կոզլակիդիսը հյուրընկալվել էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ARICE ծրագրի շրջանակում բուհում անցկացված «Քաղցկեղի հետազոտությունը և ընթացիկ մոլեկուլյար մեխանիզմների կիրառումը» խորագրով միջազգային համաժողովին:
ԵՊԲՀ պրոֆեսոր, «Գերձայնային ախտորոշումը մանկաբարձությունում, գինեկոլոգիայում և ֆետալ բժշկությունում» կուրսի վարիչ Կարինե Թոխունցն ընտրվել է Մանկաբարձության և գինեկոլոգիայի ուլտրաձայնային հետազոտությունների միջազգային միության (International Society of Ultrasound In Obstetrics and Gynecology – ISUOG) դեսպան (ISUOG AMBASSADOR)։
«Հերացի» համալսարանական հիվանդանոցի նյարդաբանական ծառայության ղեկավար, ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի ասիստենտ Եկատերինա Հովհաննիսյանն օրեր առաջ Երևանում անցկացված «Ճանաչել Ցրված սկլերոզը բոլոր կողմերից» խորագրով համաժողովի գիտական ղեկավարն էր:
«Նեյոգիտության շաբաթ»-ը բժշկական բուհում ամփոփեց Սթրեսի և վարքագծի միջազգային միության (International Stress and Behavior Society – ISBS) ՝ «Սթրես և վարքագիծ» 29-րդ ամենամյա միջազգային գիտաժողովը։
ԵՊԲՀ-ում SIOP ASIA հոբելյանական 15-րդ միջոցառման վերջին օր էր` կրկին հանդիպումներով, քննարկումներով, փորձի փոխանակումներով հագեցած: 150-ից ավելի խոսնակ, շուրջ 500 մասնակից 60 երկրից ներկայացրին մանկական ուռուցքաբանության ոլորտում իրենց փորձը, ձեռքբերումներն ու ծրագրերը:
SIOP ASIA 2023 15-րդ համաժողովի շրջանակում «Մանկական ուռուցքաբանության ոլորտի կին առաջնորդները» մրցանակն այս տարի շնորհվել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, ԵՊԲՀ Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի դասախոս Լիլիթ Սարգսյանին և Կամբոջայի Japan Heart մանկական բժշկական կենտրոնի մանկաբուժության տնօրեն Մարիկո Կակազուին:
Քույրական գործի` բժշկական տարբեր կազմակերպությունների մասնագետների մասնակցությամբ վաղ առավոտից ԵՊԲՀ «Հերացի» թիվ մեկ համալսարանական հիվանդանոցում մեկնարկեց SIOP ASIA 15-րդ համաժողովի շրջանակում անցկացվող հերթական քննարկումը: