Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

News

Էլեկտրոնային գրադարանն արդեն հասանելի է ապագա բժիշկներին

18.04.2017

«Ժամանակի պահանջով՝ 100-ամյակին ընդառաջ» միջոցառումների շրջանակում ուսանողներին ներկայացվեց «Էլեկտրոնային բժշկական գրադարան»-ը: Այսուհետև մեր համալսարանի ապագա բժիշկները հնարավորություն կունենան օգտվելու էլեկտրոնային բժշկական գրադարանից: Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծվել է եռաբաղադրիչ էլեկտրոնային կայք: Յուրաքանչյուր ուսանող և կլինիկական օրդինատոր իր ծածկագրով հնարավորություն կունենա մուտք գործել նշված թվային տիրույթ և, ըստ ուսումնական տարիների, օգտվել բուհական կրթության համար անհրաժեշտ գրականությունից:

Read more...
 

Մինեսոթայի համալսարանի հայազգի գիտնականը դասախոսեց ԵՊԲՀ-ում

14.04.2017

Մինեսոթայի համալսարանի Հեմատոլոգիայի, օնկոլոգիայի և տրանսպլանտոլոգիայի բաժնի հայազգի գիտնական Ալեքս Լազարյանն այսօր ԵՊԲՀ-ում հանդես եկավ «Արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստման էվոլյուցիան» թեմայով դասախոսությամբ: Գիտնականը Հայաստանում է «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» մի քանի օր առաջ իրականացված առաջին արյունաստեղծ ցողունային բջիջների առաջին փոխպատվաստմանը որպես խորհրդատու մասնակցելու նպատակով:

Read more...
 

60 զեկուցում ներկայացվեց ուսանողական գիտական համաժողովում

14.04.2017

ԵՊԲՀ տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի և Ուսանողական խորհրդարանի կողմից կազմակերպված 2016-17 ուսումնական տարվա հերթական ուսանողական գիտական համաժողովի ընթացքում ներկայացված 60 զեկուցումից ընտրվեցին լավագույն 12 -ը:

Read more...
 

Նորածիններին խնամելու և նրանց կյանքը փրկելու ավելի քան 250 զանգ. հեռաբժշկության շուրջօրյա ծառայության ստեղծումը կարևոր արդյունք

11.04.2017

Աշխարհում նշվող Առողջության համաշխարհային օրվա առթիվ Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան կազմակերպել էր աշխատաժողով՝ քննարկելու Հայաստանում նեոնատալ խնամքի որակը և ոլորտի ձեռքբերումները:

Read more...
 
Page 20 of 128

Find us on Facebook