Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Նորություններ

Ուռուցքաբանության ոլորտի առաջատար մասնագետ Լիդիա Շապիրան՝ ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր

24.07.2017

Օգոստոսի 1-ից ԱՄՆ Սթենֆորդի համալսարանից դոկտոր Լիդիա Շապիրան ևս կհանդիսանա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի այցելու պրոֆեսոր:

Լիդիա Շապիրան Սթենֆորդի Քաղցկեղի ինստիտուտի քաղցկեղը վերապրածների կենտրոնի տնօրենն է, Սթենֆորդի համալսարանի ուռուցքաբանության դոցենտ, ԱՄՆ-ի Կլինիկական ուռուցքաբանության միության Cancer.Net կայքի գլխավոր խմբագիրը:

Մանրամասն...
 

2017 թ.-ի ԵՊԲՀ ընդունելության արդյունքները

21.07.2017

2017 թ.-ի ընդունելության արդյունքներով` 835 դիմորդից Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ընդունվել է 751-ը:

Մանրամասն...
 

Առողջապահության անվանի շվեդ կազմակերպիչ Գոռան Հենրիքսը կհամալրի ԵՊԲՀ այցելու պրոֆեսորների շարքը

18.07.2017

Առողջապահության անվանի շվեդ կազմակերպիչ Գոռան Հենրիքսը կհամալրի ԵՊԲՀ այցելու պրոֆեսորների շարքը Շվեդիայի Յոնգշոպինգ ռեգիոնի Qulturum կենտրոնի Կրթության և նորարարությունների գործադիր տնօրեն Գոռան Հենրիքսը օգոստոսի 1-ից կհանդիսանա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առողջապահության կազմակերպման և կառավարման ոլորտի այցելու պրոֆեսոր:

Մանրամասն...
 

«Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագիրը ներկայացվեց Առողջապահության նախարարությունում

17.07.2017

Բժշկական կազմակերպությունների արդյունավետ կառավարմանն ուղղված ԵՊԲՀ մագիստրոսական ծրագիրը ՀՀ առողջապահության նախարարությունում ներկայացվել է տարբեր ստորաբաժանումների և նախարարության ենթակայության կառույցների ղեկավարների ուշադրությանը:

Մանրամասն...
 
Էջ 6` 128-ից

Find us on Facebook