Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Դասախոսություններ, որոնք կնպաստեն ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը

12.05.2014

Ս/թ մայիսի 6-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի նորաբաց լսարանում կայացավ դասախոսություն՝ նվիրված Հայաստանում մանկաբուժության պատմությանը և 21-րդ դարի մանկաբուժության արդիական խնդիրներին:

Ինչպես իր ելույթում նշեց ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մինասյանը. «Այսօրվանից սկիզբ է դրվում ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը նպաստող դասախոսությունների շարքին: Ներկայումս բարդ խնդիր է դրված ավարտական կուրսի ուսանողների առջև, այն է՝ ճիշտ ընտրություն կատարել հետագա մասնագիտացման առումով: Բժշկական համալսարանը իր առջև նպատակ է դրել առավելագույնս նպաստելու այդ խնդրի լուծմանը, և այս դասախոսությունները կհանդիսանան խնդրի լուծման կարևոր քայլերից մեկը»: Նա տեղեկացրեց, որ նորաբաց լսարանի հարևանությամբ բացվել է հայ անվանի բժիշկների նկարների ֆոտոգալերեա, որն աստիճանաբար ընդլայնվելով` կնպաստի հայ բժշկության պատմության լուսաբանմանը:

Պրոֆեսոր Արմեն Մինասյանի ելույթից հետո Հայաստանում մանկաբուժության պատմության և ժամանակակից մոտեցումների վերաբերյալ դասախոսություն կարդաց ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար, դոցենտ Նունե Բաղդասարյանը:

Միջոցառումն անցավ ջերմ քննարկումների մթնոլորտում և դասախոսների ու ուսանողների անմիջական շփման ներքո:

Նշենք, որ նմանատիպ դասախոսությունները շարունակական բնույթ են կրելու և բժշկության յուրաքանչյուր ուղղության առաջատար մասնագետ բարձր կուրսերի ուսանողներին կներկայացնի իր ոլորտը՝ նպաստելով նրանց մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը:

Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook