Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Նվաճումներ ունենք նաև սպորտի բնագավառում

08.05.2014

Ս/թ մայիսի 1-3-ը Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվեց ձյուդոյի առաջնությունը: Ուսանողական խաղերին այս մարզաձևում ուժերը չափեցին 8 բուհերի 60 մարզիկներ:

ԵՊԲՀ-ից ստոմատոլոգիական ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Դավիթ Իշխանյանը, ընդհանուր բժշկության ֆակուլտետի բակալավրիատի ուսանող Դավիթ Բակունցը և դեղագիտական ֆակուլտետի բակալավրիատի ուսանող Լևոն Սարգսյանը առաջնությունում գրավեցին 3-րդ, իսկ ընդհանուր բժշկության ֆակուլտետի բակալավրիատի ուսանող Սլավ Գալստյանը և ԱՊՀ-ից մեր ուսանող Վարդան Կարապետյանը՝ 4-րդ պատվավոր տեղերը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ուսանողական մարզական խաղերը մեկնարկել էին ապրիլի 14-ին: Կազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Ձյուդոյի առաջնությունը կազմակերպվել էր Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի հետ համատեղ՝ մրցավարական բարձր անձնակազմի մասնակցությամբ:

Նշենք նաև, որ համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Գալինա Մանուկյանը և ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Ստանիսլավ Կարապետյանը ստացան համապատասխանաբար ակրոբատիկայի սպորտի վարպետի և լողի սպորտի վարպետի կոչումներ:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook