Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ն կնքեց համագործակցության պայմանագրեր

05.05.2014

Ս/թ ապրիլի 30-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ հանդիպում Ֆրայբուրգի Ալբերտ Լյուդվիգս բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Հուբերթ Բլումի և նույն համալսարանի Ուռուցքների կենսաբանության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Հանս Հելգե Բարչի հետ, որը նպատակ ուներ համագործակցության կապեր հաստատել երկու համալսարանների միջև:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը. «Այս հանդիպմանն ու համագործակցությանը սպասել և պատրաստվել ենք երկար տարիներ: Ֆրայբուրգի Ալբերտ Լյուդվիգս բժշկական համալսարանը եվրոպական լավագույն բուհերից է և հայտնի է բժշկական բարձրագույն կրթության իր լավագույն ավանդույթներով: Այսօրվա ստորագրվելիք պայմանագիրը հնարավորություն կտա մեր ուսանողներին մասնագիտական կրթություն, իսկ հետբուհական կրթություն ստացողներին՝ մասնագիտական վերապատրաստում անցնելու այս համալսարանում, ինչպես նաև հնարավորություն ունենք «հրավիրված պրոֆեսորի» կարգավիճակով մեր բուհում հյուրընկալելու Ֆրայբուրգի համալսարանի առաջատար մասնագետներին, ովքեր իրենց փորձը կփոխանցեն մեր մասնագետներին և նոր փորձ ձեռք կբերեն այստեղ»:

Ողջույնի խոսքից հետո պրոֆեսոր Հուբերթ Բլումը ներկաներին ծանոթացրեց Ֆրայբուրգի Ալբերտ Լյուդվիգս բժշկական համալսարանի գործունեության հետ, ինչպես նաև խոսեց բժշկության ներկա վիճակի և զարգացման հեռանկարների մասին:

Ուռուցքների կենսաբանության կենտրոնի տնօրեն Հանս Հելգե Բարչին ևս ողջունեց հանդիպման մասնակիցներին և ներկայացրեց իր դասախոսությունը, որը նվիրված էր նոր դեղային թերապիայի ներդրմանը քաղցկեղի բուժման մեջ:

Հանդիպման ավարտին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Ֆրայբուրգի Ալբերտ Լյուդվիգս բժշկական համալսարանի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր, որը հնարավորություն կտա մեր ուսանողներին և հետբուհական կրթություն անցնողներին եռամսյա մասնագիտական կրթություն և վերապատրաստում անցելու եվրոպական նշանավոր բուհերից մեկում:

Նկարներ
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook