Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում հյուրընկալեցին Հայաստանի պետական երգչախմբին՝ Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ

30.04.2014

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ Հայաստանի պետական երգչախմբի համերգը՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ:

Համերգից առաջ ԵՊԲՀ փիլիսոփայության ամբիոնի դոցենտ Սուսաննա Դավթյանը հակիրճ ներկայացրեց երգչախմբի և մաեստրոյի անցած ուղին և նվաճումները:

Համերգին հնչեցին աշխարհահռչակ այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են Վերդիի «Լոմբարդացիների քայլերգը», Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի նախերգանքը, Հովհաննես Հովհաննիսյանի «Գարուն» ստեղծագործությունը, հայկական ժողովրդական երգերի կոմիտասյան մշակումներ: Ավարտին ուսանողության խնդրանքով երգչախումբը կատարեց նաև ֆրանսերեն «Շանզ Էլիզե» հանրահայտ ստեղծագործությունը:

Համերգն անցավ հուզիչ և ջերմ մթնոլորտում, իսկ ծափերը դահլիճում երկար ժամանակ չէին դադարում:

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը հայ մշակույթին մատուցած բացառիկ ծառայությունների համար մաեստրոյին բուհի անունից շնորհեց պատվոգիր շնորհակալություն հայտնեց նրան և երգչախմբի անդամներին՝ հրավերն ընդունելու և բարձր արվեստին հաղորդակից դարձնելու համար: Իսկ Ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանը ՈՒԽ կողմից մաեստրոյին շնորհեց շնորհակալագիր:

Նշենք որ Հայաստանի պետական երգչախմբի համերգով ԵՊԲՀ-ում ամփոփվեց Հայոց մեծ եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված «Կիմանաս ճշմարտությունը, և ճշմարտությունը քեզ ազատ կդարձնի» խորագրով գիտամշակութային միջոցառումների շարքը:

Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook