Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Կիմանաս ճշմարտությունը, և ճշմարտությունը քեզ ազատ կդարձնի» խորագրով գիտամշակութային միջոցառումներ՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

22.04.2014

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Կիմանաս ճշմարտությունը, և ճշմարտությունը քեզ ազատ կդարձնի» խորագրով գիտամշակութային միջոցառումների շարքը՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, որը կազմակերպել էր ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ով կարևորեց նմանատիպ միջոցառումների անցկացումը բուհերում, քանի որ դրանք ունեն նաև ճանաչողական նշանակություն ուսանողների համար: Նա շնորհակալություն հայտնեց Ուսանողական խորհրդարանին՝ միջոցառման կազմակերպման համար և նշեց, որ հպարտ է, քանի որ ԵՊԲՀ ուսանողները նմանատիպ միջոցառումների կազմակերպման նախաձեռնության և դրանցում մասնակցության գործում առաջինների թվում են:

Թեմատիկ զեկույցներով հանդես եկան ԵՊԲՀ հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Վահան Մելիքյանը, հոգեթերապևտ Հարություն Մինասյանը, ուսանողներ:

Նշենք, որ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված գիտամշակութային միջոցառումները և թեմատիկ զեկուցումները կշարունակվեն ևս 3 օր և կամփոփվեն ապրիլի 25-ին:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook