Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ֆրանկոֆոնիայի օր ԵՊԲՀ-ում

31.03.2014

Ս/թ մարտի 28-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանը կազմակերպել էր ֆրանսիական մշակույթին նվիրված միջոցառում:

Համերգին ներկա էր ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, համալսարանի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ:

Համերգն անցավ բավականին մտերմիկ միջավայրում, որի ժամանակ, ելույթներից զատ, ցուցադրվեցին նախապես պատրաստված մի քանի կարճամետրաժ վիդեոհաղորդումներ, որտեղ պատմվում էր ֆրանսահայ երաժիշտների, արվեստագետների և ընդհանրապես՝ ֆրանսահայերի մասին:

Աշխարհահռչակ երգիչներ Շառլ Ազնավուրի, Պատրիսիա Կաասի և այլոց երգացանկից ընտրված հայտնի և սիրված երգերն ու բեմի ձևավորումը ֆրանսիական կոլորիտ և շունչ հաղորդեցին միջոցառմանը: Համերգի մթնոլորտն էլ ավելի ջերմացրին հայ սիրված դերասան և երգիչ Ավո Խալաթյանի և «Մեդունի» էստրադային համույթի սաների և այլոց ելույթները:

Միջոցառման ավարտին ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, իր աջակցությունը հայտնելով բուհում նման միջոցառումների անցկացմանը, շնորհակալություն հայտնեց համերգի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ հաճելի պահեր պարգևելու համար:

Նկարներ
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook