Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Քուվեյթի համալսարանի հետ կնքվեց փոխըմբռնման հուշագիր

27.03.2014

Երեկ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան էր այցելել Քուվեյթի համալսարանի պատվիրակությունը: Պատվիրակությունը գլխավորում էր Քուվեյթի համալսարանի պրեզիդենտ դոկտոր Աբդուլատիֆ Ալ-Բադերը, ում ուղեկցում էին Ակադեմիական կապերի փոխնահագահ և Բժշկական քոլեջի դեկան, պրոֆեսոր Ֆիրյալ Բաուրաբեեն, Պլանավորման և ծրագրի կառավարման թիմի ղեկավար պարոն Մոհամմադ Ալ-Սուլեյմանը, ռեկտորի խորհրդական պարոն Մուհսին Ալ-Մուալիմը և այլոք:

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանի մոտ հանդիպման ընթացքում համալսարանի ռեկտորը Քուվեյթի պատվիրակության անդամներին մանրամասն ներկայացրեց մեր բուհը՝ ֆակուլտետները, ստորաբաժանումները, համալսարանական կլինիկաների գործունեությունը, բուհի ռազմավարությունը, միջազգային կապերը և համագործակցությունը, ուսումնական և գիտական ուղղություններով բուհում կատարվող աշխատանքները և հեռանկարները: Քուվեյթի պատվիրակության ղեկավար դոկտոր Աբդուլատիֆ Ալ-Բադերը նույնպես ներկայացրեց իրենց համալսարանը և հույս հայտնեց, որ մեր բուհի հետ համագործակցությունը կլինի արդյունավետ և փոխշահավետ:

Հանդիպման վերջում կողմերի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր:

Նշենք, որ Քուվեյթի համալսարանի պատվիրակությունը ԵՊԲՀ-ում կհյուրընկալվի մարտի 25-28-ը:

Նկարներ
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook