Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Համագործակցության նոր հեռանկար

25.03.2014

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, «Հայաստան հիմնադրամ ԱՄՆ» գործադիր տնօրեն Իրինա Լազարյանը և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանն այսօր ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր` Հայաստանի Հանրապետությունում գլխուղեղի անոթային հիվանդությունների բուժման ծառայության ապահովման, ընդլայնման և զարգացման նպատակով երկարաժամկետ ծրագիր իրականացնելու վերաբերյալ:

Այսպիսով, ժամանակակից բժշկության կարևոր ու արդիական ոլորտում ունեցած ձեռքբերման զարգացումն ապահովելու հիմք դրվեց։ Չորս տարի առաջ համալսարանական «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում ժամանակակից սարքավորումներով հագեցված և արտերկրում վերապատրաստված մասնագետներով անոթային նյարդավիրաբուժության մասնագիտացված կենտրոնի ստեղծման գործում ներդրում ունեին ինչպես «Հայաստան հիմնադրամ ԱՄՆ»-ը, այնպես էլ` ամերիկահայ մասնագետները։

«Այս հուշագրով կամրապնդենք և կզարգացնենք ռազմավարական այս ծրագիրը։ Մենք չափազանց բարձր ենք գնահատում առողջապահության նախարարության աջակցությունը և անձամբ նախարարի մեծ պատրաստակամությունը»,-ասաց Իրինա Լազարյանը։

Նախարարը հուշագրի ստորագրումը շրջադարձային որակեց։

«Կարևոր այս ծրագրի իրականացման գործում բոլոր կողմերս էլ լուրջ անելիքներ ունենք։ Թե՛ նախարարությունը, թե՛ բժշկական համալսարանը պատրաստակամ ենք իրականացնելու մեր առջև դրված խնդիրները։ «Հայաստան հիմնադրամ ԱՄՆ» կազմակերպությունից ակնկալում ենք, որ բարձր մակարդակով կկազմակերպի մեր մասնագետների վերապատրաստումներն աշխարհի առաջատար կլինիկաներում»,-ասաց Դերենիկ Դումանյանը։

Հուշագիրը ստորագրող կողմերը կարևորեցին նաև ծառայությունը մարզերի բնակչությանը հասանելի դարձնելու հարցը։

Հղում.

Նկարներ
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook