Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ աշխատակիցներին ներկայացվեց նոր կուտակային կենսաթոշակային համակարգը

24.03.2014

Օրերս Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նիստերի դահլիճում կայացավ հանդիպում Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակիցների և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Սարգսյանի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանի և ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի հետ:

Հանդիպման ընթացքում ԵՊԲՀ աշխատակիցներին ներկայացվեց նոր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, քննարկվեցին համակարգին վերաբերվող հարցեր:

Արտեմ Սարգսյանը և Վարդան Արամյանը փորձեցին հնարավորինս հանգամանալից պատասխանել բուհի աշխատակիցներին հուզող հարցերին:

Հանդիպումն անցավ քննարկումների մթնոլորտում:

Նկարներ

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook