Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում 2013թ.-ին կատարված աշխատանքների հաշվետվությունները ներկայացվեցին վերանորոգումից հետո վերազինված և վերաբացված լսարանում

17.03.2014

Օրերս Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանադանոցում վերանորոգումից հետո վերաբացվեց լսարան: Լսարանի վերաբացումը կարևորվեց նաև նրանով, որ բացման արարողության հանդիսավոր միջոցառման ընթացքում աշխատանքային և մասնագիտական գնահատելի հաջողությունների համար պատվոգրեր ստացան «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկներ, միջին բուժանձնակազմի և ադմինիստրացիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵՊԲՀ հիվանդանոցային համալիրի 2013թ.-ի լավագույն կլինիկա ճանաչվեց ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկան:

Պատվոգրերը հասցեատերերին հանձնեց և լսարանի բացման կապակցությամբ շնորհավորեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը. «Ուրախ եմ, որ այսօր վերաբացվում է հենց այս լսարանը, որտեղ մեզ դասավանդել են մանկաբուժություն, մի մասնագիտություն, դեպի որը փորձում ենք ուղղորդել մեր ուսանողներին և որի կարիքն այսօր շատ ունի մեր երկիրը: Ուզում եմ նշել նաև, որ մոտ մեկ ամիս առաջ նմանատիպ միջոցառում տեղի ունեցավ նաև «Մուրացան» համալասարանական հիվանդանոցում, և այս շարունակական գործընթացում իր մեծ ներդրումն ունի համալսարանի կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը»:

Իր շնորհակալական խոսքում ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը նշեց, որ «թիվ 1 համալսարանական հիվանդանոց» անվանումը պարտավորեցնող է. «Այս տարին ցույց տվեց, որ մենք ճիշտ ճանապարհին ենք. մենք համալասարանական ենք՝ կրթելու, մատաղ սերնդին ճիշտ դաստիարակելու առումով, համար առաջինն ենք՝ ըստ պատմության և սկզբունքորեն կարող ենք համապատասխանել այդ անվանը: Այսօր մենք ունենք լիարժեք, բժշկական անհրաժեշտ ծառայություններով հագեցած, ժողովրդին օգտակար լինելու պատրաստ հիվանդանոց: Ընթացիկ տարում ծրագրել ենք նոր ծառայությունների ստեղծում, համալսարանի աշխատակիցների առողջության ապահովագրություն, սիմուլյացիոն կենտրոնի ստեղծում և այլ կարևոր ծրագրերի իրականացում»:

Նշենք, որ միջոցառման հանդիսավոր մասին հաջորդեց գործնական մասը, որի ընթացքում ներկայացվեց 2013թ.-ին կատարված աշխատանքների հաշվետվությունները՝ համեմատական վերլուծությամբ:

Նկարներ

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook