Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Պաշտպանության նախարարությունում պարգևատրեցին ԵՊԲՀ աշխատակցուհուն

07.03.2014

Ս/թ մարտի 6-ին ՀՀ պաշտապանության նախարարությունում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան, որին ներկա էր ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի արտակարգ իրավիճակների բժշկության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ, բ/ծ փոխգնդապետ Աշխեն Խաչատրյանը:

Հանդիսավոր նիստի բացմանը ընթերցվեց ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը՝ մի խումբ կանանց պարգևատրման մասին: «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվեց նաև Աշխեն Խաչատրյանը: Իր ողջույնի խոսքում Աշխեն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց պաշտպանության նախարարության ղեկավարությանը՝ կա­նանց նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի և տոնական օրվա կապակցությամբ կազմակերպած միջոցառման համար, իր անունից շնորհավորեց մայրերին և բոլոր կանանց:

Հիշեցնենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազ­մաբժշկական ֆակուլտետը մշտապես գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում, ինչի համար բուհն իր շնորհակալությունն է հայտնում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook