Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտորի տարեկան հաշվետվություն

28.02.2014

Ս/թ փետրվարի 26-ին կայացած Գիտական խորհրդի ժամանակ Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր պրոֆեսոր Ա.Մ. Մինասյանը ներկայացրեց համալսարանական հիվանդանոցային համալիրների 2013 թվականի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը:

Ներկայացվեց համալսարանական կլինիկաների կարևորությունը առողջապահության ոլորտում, խոսվեց աշխարհի առաջատար լավագույն կլինիկական հիվանդանոցների մասին, որոնցից մի քանիսի հետ մեր համալասրանն ունի այս կամ այն չափի համագործակցության ծրագրեր:

Անդրադարձ եղավ ԵՊԲՀ հիվանդանոցային համալիրների ստեղծմանը, նրանց կազմում գործող կլինիկաներին և այլ ստորաբաժանումներին, նշվեց կլինիկաներում ծավալված մահճակալային ֆոնդի մասին (416 մահճակալ), որն, ի դեպ, վկայում է այն մասին, որ մեր հիվանդանոցը հանրապետության խոշոր բուժհաստատություններից մեկն է:

Հաշվետվության մեջ պրոռեկտորը մանրամասն անդրադարձավ համալսարանական հիվանդանոցներում ծավալված գիտական, կրթական գործընթացներին և կլինիկական աշխատանքների կազմակերպմանը: Ինչպես իր խոսքում նշեց պրոռեկտորը, հաշվետու ժամանակահատվածը հատկապես հատկանշական է այդ ընթացքում իրականացված կառուցվածքային և կազմակերպչական բնույթի փոփոխություններով, որոնք ուղղված էին աշխատանքի որակի բարելավմանը: Բուժական, ուսումնական, գիտական աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար, կարևորագույն նշանակություն ունեն աշխատանքային բարվոք պայմանները: Այդ նպատակով համալսարանական կլինիկաներում սեփական միջոցներով կատարվել են բազմաթիվ վերանորոգման աշխատանքներ:

Հաշվետվության ավարտին պրոռեկտորը խոսեց նաև 2014 թվականին նախատեսվող իրականացվելիք ծրագրերի մասին, որոնց շարքում է նոր ծառայությունների ստեղծումը, համալսարանի աշխատակիցների առողջության ապահովագրությունը, սիմուլյացիոն կենտրոնի ստեղծումը և այլ կարևոր ծրագրեր, որոնց իրականացումը առավելագույնս կնպաստի համալսարանական հիվանդանոցների ինչպես կլինիկական, այնպես էլ գիտական և ուսումնական գործունեության որակի բարձրացմանը:

Համալսարանական հիվանդանոցային համալիրների 2013 թվականի գործունեության հաշվետվություն

 

Science Week 2017

Announcements


Find us on Facebook