Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Նորարար մոտեցումները ստոմատոլոգիայում» ֆորումը ԵՊԲՀ-ում

22.02.2014

Ս/թ փետրվարի 22-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «Նորարար մոտեցումները ստոմատոլոգիայում» խորագրով ֆորումը, որի գլխավոր թեման էր «Նորարար մոտեցումները ռեկոնստրուկտիվ և էսթետիկ պրոթեզավորման ժամանակ»:

Ֆորումին մասնակցելու համար Մոսկվայից Հայաստան էր ժամանել բժիշկ Արամ Դավիդյանը՝ «Ավրորա» էսթետիկ ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնի տնօրենը, ով շատ հեղինակավոր մասնագետ է ստոմատոլոգիայի բնագավառում:

Արամ Դավիդյանը կարդաց դասախոսություններ, որոնք վերաբերում էին ատամնային իմպլանտացիային, դրան առնչվող ժամանակակից մեթոդներին, սարքավորումներին և դրանց միջոցով բացարձակ գեղագիտական արդյունքի հասնելուն:

Նշենք, որ «Նորարար մոտեցումները ստոմատոլոգիայում» ֆորումի կազմակերպիչներն են «Ստոմատոլոգիական զբոսաշրջություն դեպի Հայաստան» նախագիծը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook