Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում կայացավ նյարդաբանության արդի հիմնախնիրներին նվիրված գիտաժողով

25.02.2014

Օրերս Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ նյարդաբանության արդի հիմնախնդիրներին նվիրված գիտաուսումնական կոնֆերանս:

Գիտաժողովի ընթացքում «Չափավոր ճանաչողական խանգարումներ» («Mild Cognitive Impairment») թեմայով դասախոսություն կարդաց ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը: Հրավիրված գերմանացի հայտնի նյարդաբան, գլխապտույտի մասնագետ, պրոֆեսոր Մայքլ Շտրուպպեն ներկայացրեց գլխապտույտի (Vertigo) վերաբերյալ իր դասախոսությունը:

Մայքլ Շտրուպպեի դասախոսությունը որակվեց որպես նորամուծություն, քանի որ հրավիրված մասնագետը ոչ միայն կարդաց դասախոսություն, այլև ներկայացրեց մի գործընթաց, որը կոչվում է «կլինիկական դեպք» («case presentation»), այսինքն`դասախոսողը սովորեցնում է նաև, թե ինչպես կարելի է մատուցել կլինիկական դեպքի նկարագիրը լսարանին:

Ուսանողները և կլինիկական օրդինատորները, ովքեր ուսումնասիրել էին հոդվածներ, գիտաժողովի ընթացքում հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց կողմից մշակած «հիվանդության պատմություններ» («case report») և վերլուծելու դրանք:

Նշենք, որ գիտաժողովի նպատակն էր ԵՊԲՀ ուսանողներին և երիտասարդ բժիշկներին ներգրավել գիտության մեջ:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook