Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

2013թ.-ին կատարված աշխատանքների հաշվետվությունները «Մուրացան» հիվանդանոցային համալիրում

24.02.2014

Ս/թ փետրվարի 7-ին, 14-ին և 21-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում կայացան հերթական հանդիպումները, որոնց ներկա էին ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Ա.Մ. Մինասյանը, ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետ Կ.Ռ. Սահակյանը, ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բ.Ա. Բավեյանը, գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ Կ.Պ. Պողոսյանը, գլխավոր բժշկի ամբուլատոր գծով տեղակալ Ռ.Թ.Հարությունյանը, կլինիկաների ղեկավարները և ավագ բուժքույրերը:

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի կլինիկաների ղեկավարները ներկայացրեցին 2013թ.-ին կատարված աշխատանքների հաշվետվությունները, ինչպես նաև 2013թ.-ի կլինիկաների աշխատանքները՝ համեմատական անցկացնելով 2012թ.-ի հետ: Նրանք խոսեցին նաև կլինիկաներում կատարված գիտական աշխատանքների, ուշադրության արժանի հետաքրքիր դեպքերի, կլինիկաների զարգացման պլանների, առկա խնդիրների և 2014թ.-ին կատարվելիք աշխատանքների մասին:

Հանդիպումներն անցան հետաքրքիր և բուռն քննարկումների մթնոլորտում:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook