Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«MEDGEN». բժշկական գենետիկայի զարգացման հեռանկարներ Հայաստանում

19.02.2014

Ս/թ փետրվարի 19-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ TEMPUS ծրագրի «MEDGEN»՝ «Բժշկական գենետիկայի դասավանդման զարգացումը և հետբուհական կրթական ծրագրերի ստեղծումը եվրոպական ստանդարտներով» խորագրով գիտաժողովի բացումը: Գիտաժողովի նպատակն էր Հայաստանում և Իսրայելում ներդնել ոլորտի երկու մասնագիտացում՝ կլինիցիստ-գենետիկ և բժիշկ գենետիկ-խորհրդատու, որոնց կարիքը այս երկու երկրներում շատ է զգացվում: Ծրագրի համակարգող Դավիթ Բաբիկյանը կարևորեց նման մասնագետների առկայությունը ցանկացած բժշկական կենտրոնում:

ԵՊԲՀ Բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ Թամարա Սարգսյանը իր խոսքում նշեց, որ ծրագրի նպատակը փորձի փոխանակումն է, որը բխում է թե՛ բժշկի, թե՛ հիվանդի շահերից, ինչպես նաև կրթական համակարգի վերամշակումը բժիշկների համար ևս, ընդ որում՝ բոլոր մասնագիտությունների: Գենետիկայի մասին գիտելիքները զգալի արդյունք կտան յուրաքանչյուր բնագավառում:

Գիտաժողովին մասնակցում էին բժշկական գենետիկայի հայտնի մասնագետներ Իսրայելից, Մեծ Բրիտանիայից, Չեխիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Իտալիայից և Բելգիայից, որոնց խորհրդատվությամբ նախատեսվում է ԵՊԲՀ-ի ուսումնական ծրագրերում ներդնել «Բժշկական գենետիկա» առարկայի երկարաժամկետ ուսուցում, ինչն էլ կնպաստի ոլորտի զարգացմանը Հայաստանում:

Նշենք, որ գիտաժողովը տևելու է 3 օր և կավարտվի փետրվարի 21-ին:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook