Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Էրազմուս Մունդուս» ծրագրի MEDEA նախագիծը ԵՊԲՀ-ում

12.02.2014

Օրերս Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ հանդիպում «Էրազմուս Մունդուս» ծրագրի MEDEA նախագծի համակարգող, Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի միջազգային կապերի բաժնի պետ, պրոֆեսոր Իա Ավալիանիի և Վրաստանի բժշկական մասնագիտությունների ասոցիացիայի գլխավոր քարտուղար, ԹՊԲՀ-ի ներկայացուցիչ Մինո Կանդելակիի հետ:

Իա Ավալիանին բուհի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրեց «Էրազմուս Մունդուս» ծրագրի MEDEA նախագիծը, որը նախատեսված է միայն բժշկական մասնագիտությունների համար:

Նախագծին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր սովորում են բակալավրիատում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում, ինչպես նաև վարչական/պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ: MEDEA-ն հոգում է ուսումնառության բոլոր ծախսերը՝ ներառյալ ճանապարհածախսը և ապահովագրավճարը:

Պրոֆեսոր Ավալիանին նշեց, որ ծրագրում ներկայացված են աշխարհագրական տարբեր տեղաբաշխում ունեցող երկրներ. Հայաստանը ներառված է Lot 5 երկրների խմբում, որում ընդգրկված են նաև Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան և Ուկրաինան: Այս երկրներից ծրագրի համա-համակարգողը Վրաստանն է:

Ծրագիրը մեկնարկել է 2013թ.-ի հուլիսին և տևելու է մինչև 2017թ.-ի հուլիս ամիսը:

Հիշեցնենք, որ «Էրազմուս Մունդուս» ծրագրի MEDEA նախագծին մասնակցելու համար ցանկացողները կարող են դիմել մինչև ս/թ փետրվարի 28-ը ներառյալ: Նախագծի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ՝ այցելելով www.ema2-medea.com:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook