Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ՏԵՄՊՈՒՍ-ի նոր VERITAS ծրագիրը ԵՊԲՀ-ում


14.01.2014

Ս/թ հունվարի 13-14-ը Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ ՏԵՄՊՈՒՍ-ի նոր VERITAS «Structural Development of the Third Cycle Based on Salzburg Principles» (Զալցբուրգի սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում) դրամաշնորհային ծրագրի մեկնարկային ժողովը:

Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի հետբուհական կրթական համակարգը՝ այն համապատասխանեցնելով եվրոպական որակավորումների շրջանակին և Զալցբուրգյան սկզբունքներին:

Ծրագրում ներգրավված էին շուրջ 20 բարձրագույն ուսումնական հաստատություններ և կրթական կառույցներ ինչպես Հայաստանից, այնպես էլ եվրոպական այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ավստրիան, Գերմանիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան:

Մեկնարկային ժողովին մասնակցեցին ծրագրում ներգրավված բոլոր գործընկեր հաստատությունների ներկայացուցիչները, ովքեր ներկայացրեցին իրենց կազմակերպությունները և ակնկալվող ներդրումները:

Երկօրյա հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի կառավարման խնդիրները, ինչպես նաև մանրամասն ներկայացվեցին ծրագրի մեթոդաբանությունը և հերթական գործողությունները:

Նշենք, որ 3 տարի շարունակ ծրագրի համակարգողն է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook