Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ ուսանողների նամակի պատասխան

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հասցեագրված մի խումբ ուսանողների՝ ցիկլային պարապմունքների ընթացքում բացակայությունների և դրանք վճարովի հիմունքներով լրացնելու կապակցությամբ բողոք-նամակը ոչ մի հիմք չունի, քանի որ Համալսարանում դրանք կատարվում են ըստ գործող կարգի:

Կարծում ենք, որ հարցերի մեր սպառիչ պատասխանը կլինի Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական հալասարանի ռեկտորի 21.03.2012թ. թիվ 38-Մ-2 հրամանով հաստատված «Բաց թողնված դասերի լրացման կարգի» մասին որոշումից հետևյալ մեջբերումը.

«...Եթե ուսանողը ուսուցման մասին պայմանագրով նախատեսված վարձավճարի սահմաններում և Համալսարանի կողմից սահմանված ուսումնական ծրագրերով և ժամանակացույցով նախատեսված դասերից բացակայել է, Համալսարանի կողմից նախատեսվում են լրացուցիչ վճարովի դասընթացներ հետևյալ պայմաններով՝

ա) 2 շաբաթ և ավելի տևողությամբ առարկաների ցիկլային պարապմունքներից բացակայելու դեպքում ուսանողը պարտավոր է լրացնել յուրաքանչյուր բացակայած դասի համապատասխան շաբաթը,

բ) դասերի բացթողումը (բացակայելը) դասերին չներկայանալն է և այն բացակայությունները, որոնք նշանակվել են ուսանողին՝ դասերից ուշանալու պատճառով:

...Դասընթացների համար վճարման չափը որոշվում է՝ ելնելով ռեկտորի կողմից հաստատված յուրաքանչյուր առարկայի կրեդիտների գնացուցակից»:

Գտնում ենք, որ «Բաց թողնված դասերի լրացման» կարգում փոփոխություններ հնարավոր չէ կատարել, քանի որ ուսանողի կողմից բացակայության լրացումը ընդունող դասախոսը հավելյալ աշխատանք է կատարում, որի համար նա պետք է վարձատրվի: Իսկ հարգելի բացակայություն ունեցողների լրացումները կատարվում են համալսարանի հաշվին: Այնպես որ համալսարանը «դրամաշորթությամբ» չի զբաղվում: Անդրադառնալով նամակում արծարծված լրացումների կապակցությամբ «շատ լավ ուսանողի լուրջ խնդիրների առաջ կանգնելու» հարցին՝ կարծում ենք, որ լավ ուսանողը առհասարակ անհարգելի բացակայություններ չպետք է ունենա, և իրականում այդպես էլ կա:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook